Շաբաթ , 26 Սեպտեմբերի 2026

Հայտնի դատավորին նախազգուշացրել են

Հայտնի դատավորին նախազգուշացրել են

Wed, 22 Jul 2026 13:45:37 +0400


Բարձրագույն դատական խորհուրդը կարգապահական նախազգուշացում է հայտարարել առաջին ատյանի դատավոր Կարեն Ֆարխոյանին։

Նախազգուշացման պատճառ է դարձել այն փաստը, որ նա շուրջ մեկ տարի ձգձգել է դատական ակտի հրապարակումը, այսինքն՝ խախտել է օրենքով սահմանված ժամկետները։ Արդարադատության նախարարություն նրա դեմ բողոք էր ներկայացրել քաղաքացի Էդգար Ղազարյանը։ ԲԴԽ էր դիմել նաև արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Ֆարխոյանն ի պաշտպանություն իրեն հայտարարել է, որ արդարադատության նախարարության նշած ժամանակահատվածում ինքը ծանրաբեռնված է եղել աշխատանքով, ունեցել է 170 գործ և ֆիզիկապես չի կարողացել վերահսկել՝ արդյոք դատական ակտն ուղարկվել է քաղաքացուն։

Հիշեցնենք, որ Ֆարխոյանի վարույթում էին գտնվում մի շարք աղմկահարույց գործեր։ Մասնավորապես՝ ՀՀ երկրորդ նախագահի որդու՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի և այլոց գործերը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Երբ տեղի կունենա Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը

Երբ տեղի կունենա Վեհափառ Հայրապետի ու Սրբազան Հայրերի գործով դատական նիստը Fri, 18 Sep 2026 …