Հինգշաբթի , 23 Հուլիսի 2026

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է

ՀՀ ՆԳՆ-ն զգուշացնում է

Wed, 22 Jul 2026 23:30:00 +0400


Խարդախները շարունակում են «5G ցանցի թարմացման», «կապի որակի բարելավման» կամ «տեխնիկական կարգավորումների» պատրվակով ներկայանալ ՀՀ-ում գործող բջջային օպերատորների աշխատակիցներ և համոզել քաղաքացիներին հեռախոսում ներբեռնել հատուկ ծրագրեր։

Այս մասին հայտնում են ՀՀ ՆԳ նախարարությունից՝ ընդգծելով, որ չնայած ՆԳՆ Կիբեռոստիկանության կողմից բազմիցս հրապարակված իրազեկումներին՝ ցավոք, վերոնշյալ մեթոդի հետևանքով շարունակում են արձանագրվել նոր տուժած քաղաքացիներ։

«Հիշե՛ք՝ նման ծրագրերի տեղադրումը հանցավորներին հնարավորություն է տալիս հեռակա հասանելիություն ստանալ ձեր բջջային հեռախոսին, մուտք գործել բանկային հավելվածներ և հափշտակել ձեր դրամական միջոցները։

Ձեր անվտանգությունն ապահովելու համար՝

• մի՛ ներբեռնեք անծանոթ անձանց առաջարկած ծրագրեր,

• մի՛ տրամադրեք հաստատման կոդեր, գաղտնաբառեր կամ այլ անձնական տվյալներ,

• կասկածելի զանգ ստանալու դեպքում անմիջապես ընդհատեք խոսակցությունը և կապ հաստատեք ձեր բջջային օպերատորի պաշտոնական սպասարկման կենտրոնի հետ։

Հիշե՛ք՝ ՀՀ-ում գործող բջջային օպերատորները երբեք հեռախոսազանգի միջոցով չեն պահանջում ներբեռնել որևէ հավելված կամ ծրագիր»,– ասված է ՆԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ

Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովը վարույթ է հարուցել վճարահաշվարկային կազմակերպությունների դեմ Mon, 18 May …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով