Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը

Բաց կթողնի նոր սեզոնի մենարկային հանդիպումը

Thu, 23 Jul 2026 17:30:35 +0400


Արգենտինացի ֆուտբոլիստ Լիոնել Մեսին, ով հանդես է գալիս ակումբային շրջանակում՝ ամերիկյան «Ինտեր Մայամիում», բաց կթողնի ակումբային սեզոնի մեկնարկային խաղը։ Այս մասին հայտնում է ESPN-ը։ 39-ամյա Մեսին իր խաընկեր Ռոդրիգո դե Պոլի հետ խնդրել է արձակուրդ տրամադրել իրենց՝ Աշխարհի առաջնությունից հետո՝ հանգստանալ կարողանալու համար։

Հիշեցնենք, որ Մեսին մասնակցել է Աշխարհի առաջնության Արգենտինայի հավաքականի անցկացրած բոլոր ութ հանդիպումներին՝ դաշտ դուրս գալով մեկնարկային կազմում։ Դե Պոլը մասնակցել է յոթ հանդիպման։ Մեսին ու դե Պոլը չեն մասնակցի հուլիսի 23 26 եւ 29-ին նախատեսված հանդիպումներին։ Համաձայն ՖԻՖԱ-ի կանոնների, յուրաքանչյուր սեզոնից հետո, մարզիկները պետք է գոնե 21 օր գտնվեն լիարժեք հանգստի մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լիոնել Մեսին նոր ռեկորդ է սահմանել

Լիոնել Մեսին նոր ռեկորդ է սահմանել Tue, 23 Jun 2026 22:00:15 +0400 Արգենտինացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ …