Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Դեպի Թուրքիա գազի տեղափոխման ծավալներն ավելացել են

Դեպի Թուրքիա գազի տեղափոխման ծավալներն ավելացել են

Thu, 23 Jul 2026 20:30:57 +0400


Այս տարվա հունվար-հունիս ամիսներին՝ Բաքու-Թբիլիսի-Էրզրում խողովակաշարով դեպի Թուրքիա տեղափոխվել է 11 միլիարդ 442,2 միլիոն խորանարդ մետր գազ։ Այս մասին տեղեկանում ենք ադրբեջանական մամուլում տեղ գտած պաշտոնական վիճակագրական տվյալներից։ Համաձայն դրանց, դա 1,8 տոկոսով գերազանցում է անցյալ տարվա առաջին կիսամյակի նույն ցուցանիշը։

Ընդհանուր առմամբ՝ հաշվետու շրջանում մագիստրալային նշանակության գազամուղներով տրանսպորտայնացվել է 20 միլիարդ 792,2 միլիոն խորանարդ մետր գազ, ինչը 2,6 տոկոսով ավելին է՝ անցյալ տարվա նույն ժամանակամիջոցի ցուցանիշից։ Այդ ծավալի 55 տոկոսը բաժին է նկնում ԲԹԷ խողովակաշարին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

6 տարվա ազատազրկում՝ ՌԴ բանակի համար 43 եվրո փոխանցելու պատճառով

6 տարվա ազատազրկում՝ ՌԴ բանակի համար 43 եվրո փոխանցելու պատճառով Thu, 08 Oct 2026 10:00:15 …