Հինգշաբթի , 24 Սեպտեմբերի 2026

Հեղեղումներն Հնդկաստանում առնվազն 40 մարդու կյանք են խլել

Հեղեղումներն Հնդկաստանում առնվազն 40 մարդու կյանք են խլել

Thu, 23 Jul 2026 23:45:07 +0400


Հեղեղումները Հնդկաստանի հարավ-արեւելյան հատվածում գտնվող Ասամ նահանգում՝ առնվազն քառասուն մարդու մահվան պատճառ են դարձել։ Տուժել է 650 հազար մարդ։ Այս մասին հայտնում են հնդկական իշխանությունները։ Մեկ օրում հեղեղումներին զոհ է գնացել 10 մարդ։

Նահանգի տասնմեկ շրջաններում տուժածների թիվը հասել է 653 100-ի։ Արտակարգ եւ փրկարար բոլոր ծառայությունները աշխատում են տեղում։ Փրկարարական եւ աղետի հետեւանքների վերացման աշխատանքներում ներգրավված են նաեւ բանակը, ռազմաօդային ուժերը եւ այլ կառույցներ։ Ապահով վայրերում 487 ժամանակավոր տեղավորման վայր է ստեղծվել, որտեղ տեղավորվել է ավելի քան 24,4 հազար մարդ։ Առաջիկա չորս օրերին իրավիճակը չի կարգավորվելու, քանի որ մեթեո ծառայությունը կանխատեսել է հորդառատ անձրեւներ, ամպրոպ, կայծակ եւ քամու ուժգնացում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել

Ծերանոցում բռնկված հրդեհը 16 մարդու կյանք է խլել Sun, 13 Sep 2026 18:45:26 +0400 Չիլիի …