Շաբաթ , 15 Օգոստոսի 2026

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Խուզարկություն են իրականացրել խոշորագույն բանկի կենտրոնակայանում

Fri, 24 Jul 2026 03:00:41 +0400


Գերմանիայում Դյուսելդորֆի դատախազությունը խուզարկություն է իրականացրել Deutsche Bank-ի Մյանի Ֆրանկֆուրտի կենտրոնակայանում՝ 300 միլիոն եվրոյից ավել հարկերի վճարումից խուսափելու գործի շրջանակում։ Այս մասին հայտնում է Süddeutsche Zeitung պարբերականը։ Սա, ըստ հոդվածի, արդեն իրավապահների երրորդ այցելությունն է այդ բանկ՝ այս տարվա մեջ։

Ավելի վաղ՝ բանկում խուզարկություններ են եղել կապված փողերի լվացման կասկածանքի, վեցանիշ թիվ ներկայացնող գումարի հափշտակության գործով։ Հափշտակությունը ընդ որում կատարել է, ըստ գործի նյութերի՝ բանկի աշխատակիցներից մեկը։ Ներկա հետաքննությունը վերաբերվում է 2008-10 թթ բանկի համակարգում գտնվող Postbank-ի միջոցով կատարված գործառնությունների հետ։ Süddeutsche Zeitung-ը նշում է, որ կա կասկած, որ չի վճարվել 300 միլիոն եվրոյից ավել հարկեր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով

20% քեշբեք՝ Ամիօ բանկի Pro փաթեթով Fri, 31 Jul 2026 10:56:22 +0400 Ամառը նոր ճամփորդությունների, …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով