Կիրակի , 26 Հուլիսի 2026

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել

Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին ձեռակերտ խաչ է նվիրաբերվել

Sun, 26 Jul 2026 20:36:39 +0400


Խաչը քրիստոնյայի համար պարզապես փայտից կերտված սրբություն չէ։ Այն աղոթք է, հավատքի կենդանի վկայություն և սերունդներին փոխանցվող հիշողություն, նշում է նշում է Ախթալայի և հարակից գյուղերի հոգևոր հովիվ Տեր Հեթում քահանա Թարվերդյանը։

Տեր Հեթումի խոսքով՝ խաչը միացնում է երկինքն ու երկիրը, ժամանակավորն ու հավիտենականը՝ հիշեցնելով, որ Քրիստոսի հաղթանակը մահվան նկատմամբ յուրաքանչյուր հավատացյալի հույսն է։ Տեր Հայրը հայտնել է, որ Ախթալայի Սուրբ Աստվածածին վանքին գեղեցիկ ձեռակերտ խաչ է նվիրաբերել տիկին Աննա Եպիսկոպոսյանը՝ իր սիրելի հոր՝ Հրանտ Եպիսկոպոսյանի անմահ հիշատակին։ «Թող այս խաչը դառնա մշտապես վառվող աղոթքի նշան՝ նրա հոգու հանգստության համար։ Ամեն անգամ, երբ ուխտավորները խոնարհվեն այս խաչի առջև և աղոթք բարձրացնեն առ Աստված, այդ աղոթքների մեջ թող հիշվի նաև հանգուցյալ Հրանտ Եպիսկոպոսյանի անունը։

Սա այնպիսի նվիրատվություն է, որը չի ծառայում միայն ներկային, այլ դառնում է հավիտենական հիշատակի ու կենդանի հավատքի խորհրդանիշ։ Աստված օրհնի տիկին Աննա Եպիսկոպոսյանին և նրա ողջ ընտանիքին՝ այս աստվածահաճո նվիրատվության համար, և թող Քրիստոսի Սուրբ Խաչի կենսատու զորությունը միշտ պահապան լինի նրանց կյանքի ճանապարհին։ «Խաչիդ, Քրիստոս, երկրպագանեմք, և Սուրբ Հարությունդ գովեմք ու փառավորեմք»»,- նշել է Տեր Հեթումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը

Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Թադեոս առաքյալի և Սուրբ Սանդուխտ կույսի հիշատակը Sun, 19 Jul 2026 10:15:35 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով