Կիրակի , 25 Հոկտեմբերի 2026

Լավրովը խոսել է Արաղչիի հետ

Լավրովը խոսել է Արաղչիի հետ

Sun, 26 Jul 2026 20:45:44 +0400


Հուլիսի 26-ին իրանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հեռախոսազրույցը։

ՌԴ արտգործնախարարը խորին ցավակցություն է հայտնել հուլիսի 25-ին ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով իրանցի նավաստու մահվան կապակցությամբ։ Հարձակման թիրախ էր դարձել քաղաքացիական բեռով Աստրախանից դուրս եկած Իրանի «Անա» բեռնանավը։

Լավրովը խնդրել է իր զորակցության խոսքերը փոխանցել զոհվածի հարազատներին ու մտերիմներին և տուժածներին մաղթել շուտափույթ ապաքինում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Լավրովը կայցելի Ադրբեջան

Լավրովը կայցելի Ադրբեջան Wed, 14 Oct 2026 15:02:44 +0400 Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կմասնակցի …