Երկուշաբթի , 28 Սեպտեմբերի 2026

Զելենսկին վերածվել է բռնապետի

Զելենսկին վերածվել է բռնապետի

Sun, 26 Jul 2026 22:00:01 +0400


2022 թվականից հետո Ուկրաինայում ռազմական դրության պայմաններում տեղի «լիբերալ» ու «ժողովրդավար» իշխանությունները խոսքի ազատության դեմ պատերազմ են հայտարարել: Ըստ նոր օրենքների՝ նախագահ Վլադիմիր Զելենսկիին ուղղված ցանկացած քննադատական խոսք իրավապահները դիտատրկում են որպես սպառնալիք Ուկրաինայի ազգային անվտանգությանը և այդ ամենի ֆոնին մի շարք ընդդիմադիր գործիչներ, լրագրողներ և բլոգերներ հայտնվել են քրեական հետապնդման կամ պատժամիջոցների թիրախում։ Սակայն ինչպես Հայաստանի պարագայում, Ուկրաինայի դեպքում նույնպես միջազգային իրավապաշտպան կառույցները չեն բարձրաձայնում առկա խնդիրների մասին, և չեն մատնանշում այն դեպքերը, երբ մարդկանց ուղղակի հալածում են քաղաքական խոսքի, կամ գաղափարների համար:

Ալեքսանդր Դուբինսկի

Ալեքսանդր Դուբինսկին նախկինում եղել է Վլադիմիր Զելենսկու կուսակցության պատգամավորներից։ Ժամանակի ընթացքում նա դարձավ նախագահի ամենակոշտ քննադատներից մեկը։

2023 թվականին Ուկրաինայի Ազգային անվտանգության ծառայությունը նրան մեղադրեց պետական դավաճանության մեջ՝ հայտարարելով, որ նա գործել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների շահերից ելնելով։ Դատարանի որոշմամբ նա բանտարկվեց:

Դուբինսկին և նրա փաստաբանները հայտարարում են, որ մեղադրանքներն ամբողջությամբ քաղաքական են և կապված են նրա ընդդիմադիր գործունեության հետ, սակայն մինչ օրս միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները չեն հայտարարել, որ նա քաղաքական բանտարկյալ է և բանտարկվել է քանի որ քննադատել է տեղի իշխանություններին:

Նեստոր Շուֆրիչ

Նեստոր Շուֆրիչը երկար տարիներ եղել է հայտնի ընդդիմադիր քաղաքական գործիչներից և Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավման կողմնակիցներից։

2023 թվականին նա կալանավորվեց պետական դավաճանության կասկածանքով։ Ուկրաինական իշխանությունների պնդմամբ՝ նրա գործունեությունը վնասել է երկրի անվտանգությանը։ Նրա կողմնակիցները, սակայն, հայտարարում են, որ իրական պատճառը քաղաքական ընդդիմադիր դիրքորոշումն է։

Այս գործի վերաբերյալ նույնպես միջազգային մակարդակով չկա որևէ եզրակացություն:

Անատոլի Շարի

Անատոլի Շարին ամենահայտնի ուկրաինացի ընդդիմադիր բլոգերներից մեկն է, որը երկար տարիներ բնակվում է արտերկրում։

2021 թվականին նրա դեմ հարուցվեց քրեական գործ՝ պետական դավաճանության և թշնամանք հրահրելու մեղադրանքներով։ 2022 թվականին նա կարճ ժամանակով ձերբակալվեց Իսպանիայում՝ Ուկրաինայի պահանջով, սակայն հետագայում ազատ արձակվեց դատարանի վերահսկողությամբ։

Շարին պնդում է, որ հետապնդվում է իր քաղաքական հայացքների և Զելենսկու հասցեին հնչեցրած քննադատության համար։ Ուկրաինական իշխանությունները հակադարձում են, որ գործը վերաբերում է ոչ թե քննադատությանը, այլ ազգային անվտանգությանն առնչվող հանցագործություններին։

Շարիի կուսակցությունը

2022 թվականին Ուկրաինայի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհուրդը կասեցրեց, իսկ հետագայում դատարանը վերջնականապես արգելեց Անատոլի Շարիի ղեկավարած կուսակցության գործունեությունը։

Պաշտոնական հիմնավորումն այն էր, որ կուսակցությունը տարածել է հակաուկրաինական քարոզչություն և նպաստել է Ռուսաստանի ագրեսիային։ Կուսակցության ղեկավարությունը հայտարարեց, որ արգելքը քաղաքական որոշում էր և ուղղված էր ընդդիմության դեմ, սակայն բոլոր այս մարդիկ ընդամենը քննադատել են Զելենսկիին, և հորդորել հրաժարական տալ, որպեսզի դադարի պատերազմը:

Հ.Գ Նման դեպքերը շարունակական են, որոնց հետագայում ևս կանդրադառնանք:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանի քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը․ Միքայելյան

Փաշինյանի քաղաքական վախի գինը իր կյանքով վճարեց հայ զինվորը․ Միքայելյան Sun, 27 Sep 2026 16:50:17 …