Հինգշաբթի , 10 Սեպտեմբերի 2026

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները լարված են․ սկանդալ՝ ՄԱԿ-ում

ԱՄՆ-Ֆրանսիա հարաբերությունները լարված են․ սկանդալ՝ ՄԱԿ-ում

Tue, 28 Jul 2026 13:30:39 +0400


ԱՄՆ դիվանագետները ի նշան բողոքի լքել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերի դահլիճը Ֆրանսիայի ելույթի ընթացքում՝ Վաշինգտոնի հասցեին Փարիզի քննադատությունից հետո, հայտնում է Associated Press-ը։

Գործակալության տվյալներով՝ նիստից ԱՄՆ պատվիրակության հեռանալու պատճառ է դարձել հուլիսի 24–ին սոցցանցերում ՄԱԿ-ում Ֆրանսիայի առաքելության հրապարակած գրառումը, որտեղ քննադատություն էր հնչում ԱՄՆ-ի հասցեին՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլկեր Տյուրկի երկրորդ ժամկետով վերընտրվելուն դեմ արտահայտվելու համար։

Ավելի վաղ ​Ժնևում Ֆրանսիայի առաքելությունը կտրուկ էր արձագանքել դրան՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն «այլևս մարդու իրավունքների փարոս չէ» և կանգնած է «Հյուսիսային Կորեայի, Նիկարագուայի, Մալիի և Ռուսաստանի հետ նույն շարքում»։

ԱՄՆ ներկայացուցիչ Դեն Նեգրեան դահլիճից դուրս գալուց հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի պատրաստվում լսել Ֆրանսիայի «քաղաքականացված դատարկաբանությունը» և հետևել նրա «կեղծավոր ձևականություններին»։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ավելի վաղ աջակցել էր Վոլկեր Տյուրկի լիազորությունների երկարաձգմանը ևս չորս տարով։ Ռուսաստանն առաջարկում էր Տյուրկի լիազորությունները երկարաձգել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը` դրանք համաժամանակեցնելով գործող Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի պաշտոնավարման ժամկետի հետ, սակայն այդ առաջարկը աջակցություն չէր գտել։

ՌԴ նախաձեռնությանը դեմ էր քվեարկել 71 պետություն, իսկ 19 երկիր, այդ թվում՝ ԱՄՆ-ն, աջակցել էին նախաձեռնությանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ

Փաշինյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի հետ Thu, 03 Sep 2026 17:15:17 +0400 …