Բաքուն «ցնցումների» մեջ է Բելգիայի և Նիդերլանդների որոշումներից․ աջակցել էին հայ գերիներին

Բաքուն «ցնցումների» մեջ է Բելգիայի և Նիդերլանդների որոշումներից․ աջակցել էին հայ գերիներին

Mon, 20 Apr 2026 17:45:55 +0400


Ադրբեջանը իր խիստ բողոքն է հայտնել Բելգիային և Նիդերլանդներին «նրանց խորհրդարանների կողմից ընդունված հակաադրբեջանական փաստաթղթերի վերաբերյալ, որոնք ազդում են երկրի ինքնիշխանության և Հայաստանի հետ խաղաղության գործընթացի վրա», գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում անելով երկրի ԱԳՆ-ին։

Ըստ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության՝ «Բելգիայի և Նիդերլանդների Թագավորության դեսպաններ Ժյուլիեն դը Ֆրեպոնը և Մարիան դը Յոնգը առանձին կանչվել են Արտաքին գործերի նախարարություն։ Հանդիպումների ընթացքում ադրբեջանական կողմը իր խիստ բողոքն է հայտնել Բելգիայի և Նիդերլանդների խորհրդարանների կողմից 2026 թվականի ապրիլի 16-ին ընդունված փաստաթղթերի վերաբերյալ, որոնք, ինչպես նշվում է, ուղղված են Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության, ինչպես նաև Բաքվի և Երևանի միջև ընթացող խաղաղության գործընթացի խաթարմանը»։

«Այս փաստաթղթերը հիմնված են լիովին կեղծ և անհիմն գնահատականների վրա և ցույց են տալիս այդ մարմինների ներսում խորը արմատացած հակաադրբեջանական կողմնակալությունը», – նշել է Արտաքին գործերի նախարարությունը։

Ադրբեջանական կողմը նաև վճռականորեն մերժել է երկրի ինքնիշխան տարածքների վերաբերյալ կեղծ պնդումները, Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտելու մեղադրանքները և հայկական ծագում ունեցող անձանց (Բաքվում պատանդառված ու շինծու մեղադրանանքներով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների ու հայ մյուս գերիների մասին է խոսքը – խմբ․) անօրինական ազատազրկման մասին պնդումները։

«Հեգնական է, որ այս փաստաթղթերի ընդունումը համընկավ Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարանների խոսնակների վերջին հանդիպման հետ», – ընդգծել են գերատեսչությունում։

Բելգիական և հոլանդական կողմերին կոչ է արվել արդյունավետ միջոցներ ձեռնարկել՝ «կանխելու համար հակաադրբեջանական խմբերի կողմից երկկողմ հարաբերություններին վնասող խորհրդարանական գործունեության իրականացումը»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու. նրանք են մեր ընտրողը

«Հրապարակ». Ընտրողների շուրջ 30-40 տոկոսը դեռեւս չգիտի, թե ում է ընտրելու. նրանք են մեր ընտրողը …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով