Երեքշաբթի , 28 Հուլիսի 2026

Կրեմլը նոր մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյանի զրույցի մասին

Կրեմլը նոր մանրամասներ է հայտնել Պուտին-Փաշինյանի զրույցի մասին

Tue, 28 Jul 2026 14:52:39 +0400


ԵՄ-ին Հայաստանի անդամակցության կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ հանրաքվեի հստակ ժամկետներ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի զրույցի ընթացքում չեն նշվել։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Հուլիսի 27-ին կայացել է ՀՀ և ՌԴ առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը։ Հայաստանի կառավարության մամուլի ծառայությունը հայտնել է, որ կողմերը մտքեր են փոխանակել հայ-ռուսական օրակարգի, մասնավորապես՝ տնտեսական հարաբերություններում ի հայտ եկած խնդիրների շուրջ։ Կրեմլը հայտարարել է, որ հանդիպմանը շեշտվել է Հայաստանում հնարավորինս սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ կազմում մնալու վերաբերյալ համաժողովրդական հանրաքվե անցկացնելու անհրաժեշտությունը։

«Ոչ, հստակ ժամկետներ չեն նշվել, բայց, այնուամենայնիվ, ընդգծվել է նման հանրաքվեի շուտափույթ անցկացման անհրաժեշտությունը։ Դա շատ կարևոր է»,- ասել է Պեսկովը։

Մայիսի 9-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մամուլի ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը պետք է հնարավորինս շուտ կողմնորոշվի ԵՄ-ին կամ ԵԱՏՄ-ին մասնակցության հարցում՝ թույլ տալով «ինտելիգենտ ամուսնալուծության» հնարավորությունը։ Նրա խոսքով՝ կարելի է հանրաքվե անցկացնել այդ հարցով։

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 11-ին լրագրողներին հայտարարել էր, որ Հայաստանը մնում է ԵԱՏՄ լիարժեք անդամ, իսկ հանրաքվեի անցկացումը հնարավոր է միայն «օբյեկտիվ անհրաժեշտության» առաջացման դեպքում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում

«Ճնճղուկ»-ը հայտնվել է շատ վատ վիճակում Tue, 28 Jul 2026 00:04:42 +0400 Արձակուրդում գտնվող ՀՀ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով