Կիրակի , 23 Օգոստոսի 2026

ММА մարտիկները հանրությանը ներկայանում են այսպես, այլ ոչ թե զվարճանք–ժամանցային կամ գաստրոնոմիական վայելքների տեսանյութերով

ММА մարտիկները հանրությանը ներկայանում են այսպես, այլ ոչ թե զվարճանք–ժամանցային կամ գաստրոնոմիական վայելքների տեսանյութերով

Wed, 29 Jul 2026 13:45:44 +0400


Հակոբ Բադալյանը գրում է. «Վրաստանում հայտարարվել է հասարակական շարժման մասին, որն իր նպատակ է հռչակել վրացական կրոնական ու ազգային արժեքների եւ ավանդույթների պաշտպանությունը։

Իսկ գիտե՞ք, թե ով է նախաձեռնել ու առաջնորդում շարժումը։ Խառը մենամարտերի՝ ММА մարտիկ Գեորգի Քարտվելիշվիլին։ Նա հայտարարել է, որ համակիրների հետ նախաձեռնել է շարժում, քանի որ ներկայումս համակարգված գրոհի են ենթարկվում վրացական կրոնական եւ ազգային արժեքները, ավանդույթները, եւ կա դրանք պաշտպանելու, ինքնությունը պաշտպանելու կարիք։

Քարտվելիշվիլին ասել է, որ պատրաստ են ցանկացած ռիսկի, ընդհուպ ազատազրկվելու, բայց պետք է պաշտպանել ինքնությունը, որը վտանգի տակ է ներկայիս տեխնոլոգիաների կիրառմամբ կազմակերպվող գրոհների հետեւանքով, որ իրականացվում են նաեւ արտաքին հովանավորությամբ։

Հետաքրքիր է չէ՞։ Ես իհարկե չգիտեմ, խառը մենամարտերի մարտիկը ի՞նքն է իսկապես նախաձեռնել շարժումը, թե՞ նա այսպես ասած դեմքն է, իսկ շարժման թիկունքին գուցե վրացական իշխանությունն է։ Բոլոր դեպքերում, համաձայնեք, որ մեղմ ասած բազմակի նախընտրելի է, երբ ММА մարտիկները հանրությանը ներկայանում են այդպես, այլ ոչ թե զվարճանք–ժամանցային կամ գաստրոնոմիական վայելքների տեսանյութերով»։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին»

«Հրապարակ». ՔՊ-ին չհաջողվեց կոտրել «ուժեղներին» Sat, 15 Aug 2026 08:45:57 +0400 Որ այսօրվա տիտղոսակիր ընդդիմությունն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով