Երկուշաբթի , 14 Սեպտեմբերի 2026

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է

Զոհեր, դաժան բախումներ․ Իսպանիա-Մարոկկո սահմանին քաոս է

Fri, 31 Jul 2026 16:30:49 +0400


EFE-ն հաղորդում է, որ ուրբաթ առավոտյան Մարոկկոյից Իսպանիայի ինքնավար Սեուտա և Մելիլյա քաղաքներ մուտք գործել փորձող հարյուրավոր մարդիկ բախումներ են առաջացրել Մարոկկոյի և Իսպանիայի սահմանին անվտանգության ուժերի հետ։

Ըստ գործակալության՝ Սեուտայի ​​սահմանին գտնվող Մարոկկոյի Ֆնիդեկ քաղաքից մարդկանց խմբեր փորձել են խարխլել ցանկապատը՝ քարեր նետելով անվտանգության ուժերի վրա։

Ավելին, Բենի Անսար սահմանային անցակետի մոտ անողոք բախումներ են տեղի ունեցել ուժայինների և հարյուրավոր երիտասարդների, այդ թվում՝ բազմաթիվ անչափահասների միջև, որոնք փորձել են մտնել Իսպանիայի Մելիլյա քաղաք սահմանային ցանկապատի և նավահանգստի միջով։

Ըստ El Confidencial-ի՝ հղում անելով Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի գնահատականներին, հուլիսի 30-ին Մարոկկոյից Իսպանիայի ինքնավար Սեուտա քաղաք անօրինական մուտք գործածների թիվը կարող է լինել մինչև 40,000 միգրանտ։

Վերջին հաղորդագրությունների համաձայն՝ Սեուտա հասնելու փորձ կատարելիս մահացել է առնվազն 19 մարդ։

Ճգնաժամի պայմաններում Իսպանիայի իշխանությունները որոշել են տեղակայել բանակը՝ քաղաքում անվտանգությունն ապահովելու համար։ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը նախատեսվում է այցելել քաղաք հուլիսի 31-ին՝ ներքին գործերի նախարար Ֆեռնանդո Գրանդե-Մարլասկայի հետ միասին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գազը կտրում են, իսկ Ազգային ժողովում թատրոն է բեմադրվում․․․

Գազը կտրում են, իսկ Ազգային ժողովում թատրոն է բեմադրվում․․․ Mon, 14 Sep 2026 13:45:09 +0400 …