Պատգամավորները դժգոհ են 1 միլիոն պարգեւավճարից․ ավելին են սպասում
Sat, 01 Aug 2026 20:15:19 +0400

Ազգային ժողովի նախագահի տեղակալ, ԱԺ նախագահի պարտականությունները ժամանակավոր կատարող Ռուբեն Ռուբինյանի կարգադրությամբ Ազգային ժողովի պատգամավորները մոտ մեկ շաբաթ առաջ պարգեւատրվել են, մեր տեղեկություններով՝ բոլոր պատգամավորներին մեկական միլիոն դրամ է հասել, ինչը սակայն դժգոհության ալիք է բարձրացրել հատկապես իշխանության հեռացող պատգամավորների շարքում, որոնք ՔՊ ցուցակի հետին հորիզոնականներում են եւ չեն անցել այս խորհրդարան։
Նրանք ակնկալել են, որ խորհրդարանական ղկավարությունը հավուր պատշաճի իրենց տուն կճամփի, առնվազն անցած տարեվերջի պես 3-ական միլիոն գումար կստանան, հույս ունեն, որ վերջնահաշվարկի ժամանակ, որը տեղի կունենա մոտ օրերս, կառավարությունն էլ իր հերթին կլորիկ գումարով իրենց կպարգեւատրի, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանը, մեղմ ասած, անտեր է թողել լուսանցքում հայտնվածներին, որոշ ժամանակ առաջ ակնարկել է, որ անգործ չեն մնա, բայց կոնկրետ եւ շոշափելի խոսակցություն չի ունեցել դուրս մնացածների հետ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր