Քոլեջի պահակը դատի է տվել տնօրենին
Tue, 06 Oct 2026 21:15:03 +0400

Դիլիջանում փողոցային լուսավորությունն անջատում են գիշերվա ժամը 12-ին։ Սակայն Դիլիջանը զբոսաշրջային քաղաք է եւ այստեղ հանգստացող հազարավոր զբոսաշրջիկները գոնե ամռանը ցանկանում են կեսգիշերից հետո էլ վայելել Դիլիջանի բնությունը, օդը, զբոսնել քաղաքի կենտրոնում։ Մինչդեռ ժամը 12:00-ից հետո տուրիստական քաղաքում սեւ խավար է տիրում։ Հոկտեմբերի 25-ին կայանալիք Դիլիջանի ավագանու համամասմական ընտրություններին մասնակցող «Ապրելու երկիր» կուսակցությունն իր նախընտրական ծրագրում ներառել է քաղաքի գիշերային լուսավորության ժամանակացույցը օպտիմալացնելու, երկարաձգելու անհրաժեշտությունը։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր