Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններին

Բաքուն շարունակում է պահանջներ ներկայացնել ՀՀ իշխանություններին

Tue, 04 Aug 2026 11:30:05 +0400


Հայաստանի Սահմանադրությունից պետք է հեռացվի հոդվածը, որը «տարածքային պահանջներ է նախատեսում Ադրբեջանի, ինչպես նաև Թուրքիայի նկատմամբ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը թուրքական Haber Global հեռուստաալիքին տված մեկնաբանության մեջ։

Նա նշել է` ստացված ազդանշանները վկայում են այն մասին, որ Հայաստանում սկսվում է նոր Սահմանադրության ընդունման գործընթացը։

«Այն բանից հետո, երբ այդ տարածքային պահանջները կհեռացվեն Սահմանադրությունից, Ադրբեջանը խնդիր չի տեսնում վերջնական խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։ Ավելին, մեր տարածաշրջանում արդեն իսկ դե ֆակտո խաղաղ իրավիճակ է», – ասել է նա։

Թուրքիայի և Ադրբեջանի միջև եղբայրական հարաբերությունները Հաջիևը բնութագրել է հետևյալ կերպ. «Այն սեղանի շուրջ, որտեղ չկա Թուրքիան, կա Ադրբեջանը, իսկ այն սեղանի շուրջ, որտեղ չկա Ադրբեջանը, կա Թուրքիան»։

Հաջիևը նշել է, որ վճռականորեն են արձագանքում Ադրբեջանի և Թուրքիայի շահերի դեմ ուղղված յուրաքանչյուր քայլի, և այդպես կշարունակվի նաև հետագայում։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին

Ռուբեն Վարդանյանը դիմել է Ադրբեջանի ՄԻՊ-ին Fri, 18 Sep 2026 12:49:48 +0400 2026 թվականի սեպտեմբերի …