Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Թագավորական պալատից՝ բանակ․ արքայադուստրն անցել է զինծառայության

Թագավորական պալատից՝ բանակ․ արքայադուստրն անցել է զինծառայության

Tue, 04 Aug 2026 12:00:59 +0400


Դանիական BT թերթը հաղորդում է, որ Դանիայի արքայադուստր Իզաբելլան սկսել է իր զինվորական ծառայությունը։

Ըստ թերթի ծառայությունը կտևի 11 ամիս։ Բացի այդ, Իզաբելլան հրաժարվել է 8300 կրոն կենսապահովման նպաստից և 9000 կրոն աշխատավարձից։ Արքայադուստրը կանցնի հինգ ամիս տևողությամբ նախնական պատրաստություն, որից հետո նա կսկսի վեցամսյա մարտական ​​և գործնական պատրաստության փուլ։

Դանիական բանակում զինվորական ծառայության ժամկետը երկարաձգելու որոշումը երկրի խորհրդարանի կողմից ընդունվել է 2024 թվականին և ուժի մեջ է մտել 2026 թվականին։

Նախկինում այն ​​չորս ամիս էր։ Այս տարի ընդհանուր առմամբ զորակոչվել է 1600 մարդ։ Նոր զորակոչը տեղի է ունենում Գրենլանդիա զորակոչիկների առաջին անգամ տեղակայման նախապատրաստական ​​աշխատանքների ֆոնին, որտեղ նրանցից ավելի քան 100-ը կստանձնեն գործնական պարտականություններ պրոֆեսիոնալ բանակում:

Reuters-ը նշում է, որ նորակոչիկները կանցնեն հինգ ամսվա բազային պատրաստություն և վեց ամսվա օպերատիվ ծառայություն:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն կերտել

Հիպոթերապիան՝ ֆիզիկական, հուզական և սոցիալական հմտությունների զարգացման միջոց․ Viva-ն և «Արտիսիմո»-ն շարունակում են հաջողության պատմություն …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով