Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

19-րդ, 20-րդ դարի ընթացակարգերով են շարժվում

19-րդ, 20-րդ դարի ընթացակարգերով են շարժվում

Tue, 04 Aug 2026 12:06:32 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Մնացականյանը խորհրդարանում քննադատել է «ՀայՓոստ»-ի գործունեությունը՝ ներկայացնելով իր անձնական փորձը և պնդելով, որ ընկերությունում առկա են լուրջ կառավարման խնդիրներ։

Ելույթ ունենալով ԱԺ փոխնախագահի թեկնածու Հայկ Կոնջորյանի քննարկման ժամանակ՝ Մնացականյանը պատմել է, որ մոտ 11 ամիս առաջ «ՀայՓոստ»-ի Հանրապետության հրապարակի բաժանմունքից փորձել է փաստաթղթեր ուղարկել Իտալիա։

Նրա խոսքով՝ ինքը երկար սպասելուց հետո ներկայացրել է անհրաժեշտ փաստաթղթերը, սակայն աշխատակիցը տրամադրել է մեծ ծրար, որը, ըստ պատգամավորի, չէր համապատասխանում ժամանակակից փոստային ծառայության չափանիշներին։

Մնացականյանը նշել է, որ առաքման համար վճարել է կանխիկ եղանակով և միայն վճարումից հետո տեղեկացվել է, որ ծրարը պետք է լրացվի ձեռագիր։ Նա նշել է, որ ստիպված է եղել ձեռքով լրացնել տվյալները, ինչից հետո առաքանին ուղարկվել է։

Պատգամավորը պատմել է, որ սպասելուց հետո պարզվել է՝ փաստաթղթերը չեն հասել հասցեատիրոջը։ Ըստ նրա՝ առաքանին հետ է վերադարձվել «ՀայՓոստ», սակայն աշխատակիցները չեն կարողացել պարզաբանել, թե որտեղ են գտնվում փաստաթղթերը։

Նրա խոսքով՝ հետագայում բեռը հասել է Եվրոպա, իսկ փաստաթղթերը չեն հասել ժամանակին, ինչի պատճառով ինքը ստիպված է եղել դրանք ուղարկել էլեկտրոնային եղանակով և այդպես լուծել մաքսազերծման հարցը։

Մնացականյանը հայտարարել է, որ նման իրավիճակը վկայում է կառավարման արդյունավետության բացակայության մասին՝ նշելով, որ «ՀայՓոստ»-ը, լինելով պետական կառույցի ենթակայության տակ, շարունակում է աշխատել հնացած մեթոդներով։

Պատգամավորը նաև քննադատել է պետական կառավարման մոդելը՝ պնդելով, որ պետական կառույցների կողմից բիզնեսների կառավարումը հաճախ չի ապահովում զարգացում և կարող է հանգեցնել ֆինանսական կորուստների։ Նա նշել է, որ եթե ընկերությունը շարունակի աշխատել վնասով, ապա խնդիրները կարող են խորանալ։

««ՀայՓոստ»-ը 19-րդ, 20-րդ դարի ընթացակարգերով է շարժվում»,- ասել է նա:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ

«Հայփոստ»-ի տնօրենը ստանում է 10 հազար դոլար, փոստատարը` 78 հազար դրամ Tue, 04 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով