Չորեքշաբթի , 26 Օգոստոսի 2026

Անտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Անտոնյանը հրաժարականի դիմում է ներկայացրել

Tue, 04 Aug 2026 12:13:55 +0400


ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Արման Անտոնյանը հայտարարել է, որ դիմում է ներկայացրել զբաղեցրած պաշտոնից ազատվելու վերաբերյալ։

Նա նշել է, որ իր դիմումում ներկայացրել է որոշման պատճառները, ինչպես նաև պաշտոնավարման ընթացքում արձանագրված համակարգային խնդիրները, որոնք, ըստ նրա, խոչընդոտել են նախարարի խորհրդականի լիազորությունների լիարժեք իրականացմանը։

Անտոնյանի խոսքով՝ աշխատանքային մեկուսացման պայմաններում ինքը չի կարողացել արդյունավետ իրականացնել այն պարտականությունները, որոնց համար ստանձնել էր տվյալ պատասխանատվությունը։

Նա նաև նշել է, որ իր որոշման հիմքերի և իրավիճակի վերաբերյալ ամբողջական պատկերացում կազմելու համար ցանկացողները կարող են ծանոթանալ նախարարին ներկայացված իր պաշտոնական դիմում-զեկուցագրին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Իշխանությունը Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, բայց դատում որպես Կաթողիկոս․ Ղամբարյան

Իշխանությունը Կաթողիկոսին դիմում է աշխարհիկ անունով, բայց դատում որպես Կաթողիկոս․ Ղամբարյան Tue, 11 Aug 2026 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով