Երեքշաբթի , 4 Օգոստոսի 2026

Ամեն տարի նույն հեքիաթն է․ Զալուժնին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Ամեն տարի նույն հեքիաթն է․ Զալուժնին՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին

Tue, 04 Aug 2026 15:00:09 +0400


Մեծ Բրիտանիայում Ուկրաինայի դեսպան, Ուկրաինայի զինված ուժերի նախկին գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին ՆԱՏՕ–ին անդամակցելու շուրջ խոսակցությունները հեքիաթ է անվանել և քննադատել է կազմակերպությանը։ Այս մասին գրում է «Եվրոպական ճշմարտությունը»։

«Ես շատ լավ գիտեմ ՆԱՏՕ-ն: Երևի 12 տարի անձամբ եմ զբաղվել ՆԱՏՕ-ի չափանիշները յուրացնելու աշխատանքներով և ամեն տարի հեքիաթներ եմ լսել այն մասին, թե ուր որ է՝ մենք կանդամակցենք ՆԱՏՕ-ին։ Ցավոք, մենք ՆԱՏՕ–ի անդամ երբեք չենք դառնա», – հայտարարել է Զալուժնին Կիևում դեսպանների ընդհանուր ժողովում եվրատլանտյան ինտեգրման հարցի շուրջ ծավալված բանավեճի ժամանակ։

Նա նաև նշել է, որ ՆԱՏՕ-ի չափանիշները արդիական չեն։

«Անհնար է միանալ համաշխարհային երկրորդ պատերազմի դոկտրիններով առաջնորդվող կազմակերպությանը զարգացման այն մակարդակով, որն ունի Ուկրաինայի զինուժը»,– ասել է Զալուժնին։

Նախորդ տարեվերջին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասում էր, որ երկիրը պետք է փոխի սահմանադրությունը, որում ամրագրված է ՆԱՏՕ-ին անդամակցելու ձգտումը:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կիևը ներողություն խնդրեց, դրա համար չհարվածեցինք․ Ռեզաի

Կիևը ներողություն խնդրեց, դրա համար չհարվածեցինք․ Ռեզաի Tue, 04 Aug 2026 12:30:52 +0400 Իրանը պլանավորում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով