Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

Բնակարանում հինգ նորածնի դիակ են գտել

Բնակարանում հինգ նորածնի դիակ են գտել

Tue, 04 Aug 2026 18:30:21 +0400


Ֆրանսիայում մի կնոջ բնակարանում հինգ նորածին երեխայի դիակներ են հայտնաբերվել։ Կինը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Կինը բնակվել է Վոքլոյւզ դեպարտամենտի Օրանժ քաղաքում։ Հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է հետաքննություն։ Հայտնի է, որ նա 32 տարեկան է։ Համաձայն առկա տեղեկությունների՝ հերքել է, որ կապ ունի երեխաների մահվան հետ։ Դիակները գտել է կնոջ տղամարդ զուգընկերը՝ բնակարանի զննության ժամանակ եւ ահազանգել ոստիկանություն։ Դիակները դրված են եղել տուփերի մեջ։ Հայտնի է նաեւ, որ հուլիսի 27-ին կինը ծննդաբերել է։ Նորածինը եղել է առողջ։ Սակայն նրա դիակն էլ է հայտնաբերվել տուփի մեջ դրված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ

Կրակոցներ ամերիկյան խանութում․ կա զոհ եւ վիրավորներ Mon, 02 Nov 2026 20:00:13 +0400 Հրաձգություն է …