Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Մեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում

Մեծ Բրիտանիան նոր ջրամբար է կառուցում

Mon, 23 Nov 2026 22:38:31 +0400


Մեծ Բրիտանիան սկսել է կառուցել վերջին ավելի քան երեք տասնամյակի ընթացքում իր առաջին խոշոր ջրամբարը։ Մոտ 800 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ Havant Thicket նախագիծն իրականացվում է Անգլիայի հարավում՝ Պորտսմութ քաղաքի մերձակայքում։

Նոր ջրամբարը նախատեսվում է լցնել մինչև 8,7 միլիարդ լիտր ջրով։ Այն շահագործման կհանձնվի 2032–2033 թվականներին և պետք է ապահովի հարյուր հազարավոր մարդկանց ջրամատակարարումը։

AFP-ի փոխանցմամբ՝ նոյեմբերի կեսերին Անգլիայի գրեթե ամբողջ տարածքը շարունակում էր երաշտի պայմաններում մնալ, իսկ գործող ջրամբարների լցվածությունը կազմում էր ընդամենը 60 տոկոս՝ սեզոնային միջինից 19 տոկոսային կետով ցածր։ Կառավարությունը մինչև 2050 թվականը հաստատել է ևս ինը խոշոր ջրամբարի կառուցման ծրագրեր։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մասկն ուզում է գնել Մեծ Բրիտանիան

Մասկն ուզում է գնել Մեծ Բրիտանիան Thu, 13 Aug 2026 23:30:39 +0400 Ամերիկացի միլիարդատեր եւ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով