Երկուշաբթի , 23 Նոյեմբերի 2026

Ինչով է օգտակար գետնանուշը տարեցներին

Ինչով է օգտակար գետնանուշը տարեցներին

Mon, 23 Nov 2026 23:00:01 +0400


Մասստրիխտի համալսարանի գիտնականները պարզել են, որ գետնանուշի՝ արախիսի կանոնավոր օգտագործումը սննդակարգում կարող է բարելավել գլխուղեղի առանձին հատվածների զգայունակությունը ինսուլինի նկատմամբ՝ հատկապես տարեցների մոտ։ Food & Function-ում հրապարակված հոդվածի համաձայն, գիտափորձի մասնակից տարեցները, որոնք եղել են 60-75 տարեկան, տասնվեց շաբաթ շարունակ, իրենց ամենօրյա սննդակարգում ներառել են վաթսունական գրամ արախիս, որը եղել է կճեպով, բոված, բայց ոչ աղի։ Այնուհետեւ նրանք անցել են ՄՌՏ հետազոտություն։ Պարզվել է, որ նրանց մոտ գլխուղեղի աջ կիսագնդի մի փոքրիկ տեղամասում արախիսի օգտագործման արդյունքում ինսուլինի նկատմամբ զգայունակությունը ուժգնացել է։ Նշված տեղամասը ներառում է նաեւ հիպոկամպուսը, որը պատասխանատու է հիշողության համար։ Գիտնականները նշում են, որ բացահայտումը, որը կատարել են, դեռ նախնական է, սակայն կարող է պատահել այնպես, որ արախիսի օգտագործումը ցուցվի տարեցներին՝ որպես հիշողությունը բարելավող միջոց։

© 2026 Հրապարակ

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով