Հինգշաբթի , 5 Նոյեմբերի 2026

Բնակարանում հինգ նորածնի դիակ են գտել

Բնակարանում հինգ նորածնի դիակ են գտել

Tue, 04 Aug 2026 18:30:21 +0400


Ֆրանսիայում մի կնոջ բնակարանում հինգ նորածին երեխայի դիակներ են հայտնաբերվել։ Կինը ձերբակալվել է։ Այս մասին հայտնում է BFMTV-ն։ Կինը բնակվել է Վոքլոյւզ դեպարտամենտի Օրանժ քաղաքում։ Հարուցվել է քրեական գործ։ Սկսվել է հետաքննություն։ Հայտնի է, որ նա 32 տարեկան է։ Համաձայն առկա տեղեկությունների՝ հերքել է, որ կապ ունի երեխաների մահվան հետ։ Դիակները գտել է կնոջ տղամարդ զուգընկերը՝ բնակարանի զննության ժամանակ եւ ահազանգել ոստիկանություն։ Դիակները դրված են եղել տուփերի մեջ։ Հայտնի է նաեւ, որ հուլիսի 27-ին կինը ծննդաբերել է։ Նորածինը եղել է առողջ։ Սակայն նրա դիակն էլ է հայտնաբերվել տուփի մեջ դրված։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված

Հայաստանը Թուրանի մաս են ուզում դարձնել, նոր սահմանադրության մեջ Թուրքիայի գաղափարներն են ներդրված Thu, 05 …