Որոնք են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում Թրամփի պարտության պատճառները, ըստ Վենսի
Thu, 05 Nov 2026 18:30:50 +0400

ԱՄՆ Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հանրապետական կուսակցության պարտությունը Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում կապել է արտաքին քաղաքականության ոլորտում թույլ տված սխալների հետ։ Նա ասել է, որ այդ սխալներից առանձնացնել կարելի է Իրանի դեմ պատերազմը, Իսրայելի հետ հարաբերությունները։ Նա նաեւ ասել է, որ իրավիճակի շտկման համար անհրաժեշտ է դադարեցնել պատերազմն Իրանի դեմ, կենտրոնանալ ինլֆյացիայի եւ այսպես կոչված՝ «կյանքի թանկացման» հետ կապված խնդիրների լուծմանը, վերադառնալ «Ամերիկան՝ նախ եւ առաջ» սկզբունքին եւ վերանայել հարաբերությունները Իսրայելի հետ։
Նա նաեւ հայտարարել է, որ Հանրապետական կուսակցության վերլուծաբանները սխալ են գնահատել իրավիճակը եւ սխալ են ներկայացրել ընտրողների տրամադրությունները ղեկավարությանը, ինչի հետեւանքով՝ ղեկավարությունը սխալ է պատկերացրել նախընտրական իրադրությունն առհասարակ։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր