Միգրանտներին, այդ թվում՝ հայերին դաժան օրեր են սպասվում ՌԴ-ում․ ի՞նչ են որոշել

Միգրանտներին, այդ թվում՝ հայերին դաժան օրեր են սպասվում ՌԴ-ում․ ի՞նչ են որոշել

Sun, 24 May 2026 19:00:37 +0400


Ռուսաստանի իշխանությունները մտադիր են 5-12 անգամ բարձրացնել օտարերկրյա քաղաքացիների հարկերը: Ռուսաստանի Դաշնության Պետական ​​Դուման համապատասխան փոփոխությունները կքննարկի հաջորդ շաբաթ։

Բնակության թույլտվություն ստանալու համար վճարը կաճի հնգապատիկ, ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու համար՝ ութապատիկ, իսկ Ռուսաստանի քաղաքացիություն ստանալու համար՝ տասներկուապատիկ։

Ժամանակավոր բնակության թույլտվություն տրամադրելու համար վճարը կաճի մինչև 30,000 ռուբլի (€360), իսկ Ռուսաստանի քաղաքացիության համար՝ մինչև 50,000 ռուբլի (€600)։

Ավելին, միգրանտների համար աշխատանքային թույլտվություն տրամադրելու համար վճարը նախատեսվում է բարձրացնել մինչև 15,000 ռուբլի (€180) յուրաքանչյուր օտարերկրյա մասնագետի համար, սոցիալական ցանցերում հայտարարել է Պետական ​​Դումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ես մեղավոր չեմ, ես թշնամի եմ

Ես մեղավոր չեմ, ես թշնամի եմ Fri, 22 May 2026 18:45:34 +0400 Փաշինյանն ուզում է …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով