Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել

«Հրապարակ». Պապիկյանի հետ կոշտ զրույց է կայացել

Wed, 05 Aug 2026 08:05:50 +0400


Չնայած Նիկոլ Փաշինյանը պաշտպանության նախարարի պաշտոնում վերանշանակեց Սուրեն Պապիկյանին, սակայն իշխանական աղբյուրներից տեղեկացանք, որ նա մեծ դժգոհություն ունի Պապիկյանից` ոլորտում տիրող բարձիթողի վիճակի համար, եւ անգամ կոշտ զրույց է կայացել Պապիկյանի հետ:

Թիմում խոսում էին, որ նույնիսկ մտադրություն ուներ նրան Ալեն Սիմոնյանի ճակատագրին արժանացնել, բայց չունենալով հարմար՝ յուրային թեկնածու, չի գնացել այդ քայլին։ Փաշինյանի դժգոհությունները, որպես կանոն, պայմանավորված են հանրային դաշտում հնչող քննադատությամբ: Քանի որ վերջին շրջանում շատ է խոսվում բանակում խաղաղ պայմաններում զոհերի աճող վիճակագրության մասին, նա Պապիկյանին հանդիմանել է, որ պատերազմ չկա, ինքը պիտի զորքի բարոյահոգեբանական հարցերով մենակ զբաղվի: Բանակի առջեւ դրված մարտական խնդիր լուծելու կարիք չկա, բայց ներքին կանոնակարգային հարցերն անտերության են մատնված։ Պոստերում էլ վատ վիճակ է:

Ի դեպ, ասում են, որ ՊՆ-ն անգամ իրական վիճակագրությունը չի ներկայացնում` կեղծում, թաքցնում է մահերի վիճակագրությունը, դժբախտ պատահարների մեծ մասը չի հաղորդվում, հաղորդվում են միայն այն դեպքերը, որոնք մամուլի կողմից բացահայտվում են: Դրանց մի մասի առնչությամբ էլ արդարանում են, թե իբր դրանք զինծառայությանը չվերաբերող մահեր են։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Պուտինից և Զելենսկուց լավ ազդակներ ունի․ հույսը չի կորցրել

Պուտինից և Զելենսկուց լավ ազդակներ ունի․ հույսը չի կորցրել Tue, 07 Jul 2026 21:30:18 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով