Շաբաթ , 19 Սեպտեմբերի 2026

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին

«Հրապարակ». Արայիկ Հարությունյանն աչք է դրել Մանավազյանի աթոռին

Wed, 05 Aug 2026 08:00:24 +0400


Վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար, ներկայում ՔՊ շարքային պատգամավոր Արայիկ Հարությունյանը, ըստ թիմում շրջանառվող լուրերի, չի համակերպվում շարքային պատգամավորի կարգավիճակի հետ: Նա փորձել է գոնե ԱԺ ՔՊ խմբակցութան ղեկավար դառնալ, բայց չի ստացվել, եւ հիմա փորձում է այդ դիրքը նվաճել «դե ֆակտո»՝ դիրքավորվելով խմբակցության ղեկավարի պաշտոնում։

Մեր աղբյուրները բավականին հակասական տեղեկություններ հաղորդեցին: Մի աղբյուրի վկայությամբ` Նիկոլ Փաշինյանն, անգամ, նրան մեսիջ է փոխանցել, որ լավ կլինի՝ մանդատն էլ չվերցնի, սակայն Հարությունյանը որոշել է շրջանցել զգուշացումը։ ԱԺ նախագահի պաշտոնում Ռուբեն Ռուբինյանի թեկնածության քննարկման ժամանակ խորհրդարանում ոչ թե ՔՊ խմբակցության ղեկավար Արուսյակ Մանավազյանը ելույթ ունեցավ, այլ Արայիկ Հարությունյանը` ներկայացնելով խմբակցության դիրքորոշումը Ռուբինյանի մասով: Այս դրվագը բուռն քննարկումների, անգամ վրդովմունքի առիթ է դարձել ՔՊ ֆրակցիայում: Հարությունյանը որոշներին իբր պարզաբանել է, թե ցանկացել է որպես պատգամավոր ելույթ ունենալ, բայց գրանցվել չի հասցրել, այդ պատճառով էլ խնդրել է, որ ամփոփիչ ելույթն ինքն ունենա` խմբակցության անունից, եւ Մանավազյանն էլ դեմ չի եղել։

ՔՊ-ից մեզ ասացին, որ կառավարությունից անգամ հարկ չեն համարել, որ Ա. Հարությունյանը ներկա գտնվի աշխատակազմի ղեկավարի պաշտոնի ընդունման-հանձնման հանդիսավոր արարողությանը, սակայն նա սեփական նախաձեռնությամբ շտապել է կառավարություն, որ Մակունցին փոխանցի էստաֆետը, այնտեղ ելույթ ունենա եւ լսի վարչապետի շնորհակալությունը` ուղղված իրեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Օրը մի աղետ

Օրը մի աղետ Fri, 18 Sep 2026 09:00:25 +0400 Ամեն օր մի արտառոց ու անընդունելի …