Թագաժառանգը ստիպված է մնալ բունկերներում․ սպանվելու վտանգը մեծ է
Mon, 12 Oct 2026 14:30:23 +0400

Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը ստիպված է պալատների միջև տեղաշարժվել ուժեղացված թիկնազորի պայմաններում՝ Ռիադի իշխանության կենտրոնների վրա հութի ապստամբների կողմից ընդլայնվող հարձակումների վերաբերյալ մտահոգությունների աճի ֆոնին:
The Wall Street Journal-ի հաղորդման համաձայն՝ 41-ամյա բին Սալմանը ապրում է բունկերներով հագեցած ամրացված բնակարաններում՝ անձամբ ընտրված անվտանգության թիմի ուղեկցությամբ: Նրա վերջին հրապարակային ելույթը տեղի է ունեցել նախորդ շաբաթ՝ երեքշաբթի օրը, երբ նա արյուն է հանձնել ազգային արյան հավաքի շրջանակներում:
Անվտանգության բացառիկ միջոցառումները ձեռնարկվել են Եմենի հութի ապստամբների կողմից հարձակումների զգալի սրման ֆոնին: Հրապարակման համաձայն՝ հարձակումները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաքի մի մասը վերածել են պատերազմական գոտու՝ սպառնալով ոչ միայն թագավորության անվտանգությանը, այլև նրա տնտեսական կայունությանը և թագաժառանգի հավակնոտ ծրագրերին:
Հութիները վերջին օրերին հարվածներ են հասցրել Էր Ռիադի միջազգային օդանավակայանին, որի հետևանքով զոհվել է առնվազն 12 մարդ, իսկ հարյուրավորները վիրավորվել են, շատերը՝ լուրջ վնասվածքներով:
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր