Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով»

Մնաց դագաղ սարքողները հպարտանան իրենց «շրջանառության աճով»

Wed, 05 Aug 2026 16:45:07 +0400


Տարբեր համակարգեր հպարտանում են իրենց արտադրանքի ու ապրանքաշրջանառության աճով, բուհերը` շրջանավարտների, բժիշկները` սպասարկված հիվանդների, տրանսպորտը` ուղեւորների քանակով, լրագրողները` դիտումներով, զբոսաշրջությամբ զբաղվողները` զբոսաշրջիկների, նոտարական գրասենյակներն ու անձնագրայինները` սպասարկված քաղաքացիների քանակով, իսկ Քննչական կոմիտեն հպարտանում է դատարան ուղարկված գործերի քանակով:

Այսօր տարածված հաղորդագրությունում ՔԿ-ն հպարտանում է, թե. «2026 թվականի 1-ին կիսամյակին դատարան ուղարկված քրեական վարույթներն աճել են 62%-ով»:

Այսպես. 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում Քննչական կոմիտեի ստորաբաժանումների կողմից ընդունվել է 41.250 հաղորդում (2025-ի 1-ին կիսամյակում՝ 35.357, աճել է 5.893-ով կամ 16.6%-ով), որից 32.472-ով նախաձեռնվել է քրեական վարույթ, իսկ 8.778-ով` չի նախաձեռնվել:

Այդ ժամանակահատվածում Քննչական կոմիտեի ստորաբաժանումներում իրականացվել է 58.820 քրեական վարույթի նախաքննություն (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 56.814, աճել է 2.006-ով կամ 3.5%-ով), որից 32.854-ը նախաձեռնվել է 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 28.042):

2026 թ. 1-ին կիսամյակի ընթացքում դատարան է ուղարկվել 9.910 քրեական վարույթ (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 6.111), 11.078-ը կարճվել է (2025 թվականի 1-ին կիսամյակ՝ 12.858) եւ այլն: Թվեր կան նաեւ բռնագանձված գումարների եւ մարդկանց դրամական միջոցների եւ գույքի վրա դրված արգելանքների մասով:

Պարզ է, չէ՞, ինչպիսի հրահանգ ունի Քննչական կոմիտեն` բոլորին բռնել, նստացնել, երկիրը վերածել մի մեծ համակենտրոնացման ճամբարի, ումից հնարավոր է` գույքը խլելը, տանել-բերել հարցաքննությունների: Այնպես անել, որ հայ մարդու կյանքը Հայաստանում դառնա դժոխք, որ բոլորը բոլորի դեմ հաղորդում եւ ցուցմունք տան: Եթե կես տարում մոտ 59 հազար վարույթ է քննվել, դրանցում մի քանի հարյուր հազար մարդ է ներգրավված: Դրան գումարեք նաեւ դատարաններում գտնվող գործերը, Հակակոռուպցիոնում, ՊԵԿ-ում քննվող գործերը եւ կպարզվի, որ մեր երկրում չկա մեկը, ում չեն դատում, չեն նստացնում, ումից գույք չեն խլում, ով վկա, տուժող կամ մեղադրյալ չէ:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Դատավճիռը լսելուց հետո քրեական դատարանից մեղադրյալը դիմել է փախուստի

Դատավճիռը լսելուց հետո քրեական դատարանից մեղադրյալը դիմել է փախուստի Tue, 04 Aug 2026 11:22:20 +0400 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով