Չորեքշաբթի , 5 Օգոստոսի 2026

Եգորյանն ու նրա կինը երկրորդ անգամ են պարտվել «Հրապարակին» եւ Դավիթ Սարգսյանին

Եգորյանն ու նրա կինը երկրորդ անգամ են պարտվել «Հրապարակին» եւ Դավիթ Սարգսյանին

Wed, 05 Aug 2026 18:15:56 +0400


Երեւանի առաջին ատյանի քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մարինա Տաշչյանի նախագահությամբ, ավելի քան 3 տարվա դատավարության արդյունքում դեռ 2024-ի նոյեմբերին ամբողջովին մերժել էր Տիգրան Եգորյանի, նրա կնոջ՝ Լուսինե Հակոբյանի և նրանց ՀԿ-ի հայցը լրագրող Դավիթ Սարգսյանի եւ «Հրապարակ» օրաթերթի դեմ։ Եգորյանը հայցադիմումը դատարան ներկայացնելիս որպես պահանջ նշել է իր «Պատվին և արժանապատվությանը պատճառված» վնասի մասին եւ պահանջել պարտավորեցնել մեզ` հատուցել իրեն պատճառված վնասները: Առաջին ատյանի դատարանի կայացրած որոշումից դժգոհ մնացած հայցվորներն այն բողոքարկել էին վերաքննիչ քաղաքացիական դատարան, որը բեկանել էր նախորդ ատյանի վճիռը եւ այն ուղարկել նորից առաջին ատյան` նոր քննության: Ահա արդեն երկրորդ անգամ է դատարանը եզրակացնում, որ նշված հոդվածի մեջ չկա զրպարտություն եւ չի կարող բավարարվել հայցը:

Լրագրող Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ներկայացրեց, թե ինչու էր Տիգրան Եգորյանն իր` հոդվածի հեղինակի եւ հոդվածը հրապարակած լրատվամիջոցի` «Հրապարակի» դեմ հայց ներկայացրել․ «Խոսքը վերաբերում է 2021 թվականի օգոստոսին «Հրապարակ» օրաթերթում իմ գրած մի սյունակին, որը կոչվում էր «Բացահայտ գործակալական ցանց՝ իրավապաշտպան հանրույթի քողի ներքո»: Այդտեղ որեւէ մեկին որեւէ պիտակավորում արված չէր, անունների թվարկում էր արված, որի մեջ կային Տիգրան Եգորյանը եւ Լուսինե Հակոբյանը, պնդում արված չէր, որ իրենք գործակալ են եւ այլն․ բայց դա նրանք համարել էին զրպարտչական»:

Դավիթ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ առաջին անգամ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը վճիռը հրապարակել է 2024-ի նոյեմբերի 27-ին, սակայն հայցվոր կողմն այն բողոքարկել էր Վերաքննիչ դատարանում, Վերաքննիչն էլ իր հերթին գործը վերադարձրել է առաջին ատյանի դատարան` նոր քննության, որտեղ երկրորդ անգամ Եգորյանը և նրա կինը պարտվել են:

«Որեւէ հիմք չկար այդ հայցը բավարարելու, ավելին՝ «Հրապարակ» օրաթերթը դատարանը ճանաչել է ոչ պատշաճ պատասխանող, իսկ իրենց ՀԿ-ն ճանաչել է ոչ պատշաճ հայցվոր։ Փաստորեն Եգորյանն ու նրա կինը երկրորդ անգամ պարտվել են «Հրապարակ»-ին և ինձ: Ընդ որում դատարանը պարտավորեցրել է, թե հօգուտ «Հրապարակ» օրաթերթի, թե հօգուտ ինձ բռնագանձել գումար փաստաբանական ծախսերի համար:

Նկատենք, որ հայտնի փաստաբանները ի սկզբանե մերժման ենթակա հայց են ներկայացրել դատարան եւ շուրջ 3 տարի խլել են դատարանի, մեր օրաթերթի, լրագրող Դավիթ Սարգսյանի, մեր փաստաբանների ժամանակը, մեզ շատ ավելի մեծ վնասներ են պատճառել, քան փոխհատուցման ենթակա գումարն է: Եվ ամենակարևորն այն է, որ այս անհիմն հայցը ներկայացրել են մարդու հայտնած տեսակետի, ազատ արտահայտվելու դեմ: Եւ փաստ չէ, որ երկու անգամ պարտվելով հանդարտվելու են եւ այս վճիռն էլ կրկին չեն բողոքարկելու Վերաքննիչ դատարան:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». ՔՊ վարչությունն է որոշել` երբ ընտրություն անցկացվեց, արդեն ամեն մեկը գիտեր

«Հրապարակ». ՔՊ վարչությունն է որոշել` երբ ընտրություն անցկացվեց, արդեն ամեն մեկը գիտեր Wed, 05 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով