Շաբաթ , 31 Հոկտեմբերի 2026

Որ նախարարությունների անուններն են ուզում փոխել

Որ նախարարությունների անուններն են ուզում փոխել

Thu, 06 Aug 2026 10:20:17 +0400


Կառավարությունը նախատեսում է Ազգային ժողովի քննարկմանը ներկայացնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ նախատեսող նախագիծ, որով առաջարկվում է վերանվանել երեք նախարարություն։

Նախաձեռնության համաձայն՝ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կվերանվանվի Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և արհեստական բանականության նախարարություն։ Միաժամանակ, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության փոխարեն առաջարկվում է սահմանել Աշխատանքի և բարեկեցության նախարարություն անվանումը։

Փոփոխությունները վերաբերում են նաև Արտաքին գործերի նախարարությանը, որը, նախագծի ընդունման դեպքում, կկրի Արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարարություն անվանումը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը

Ադրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունը Sat, 17 Oct 2026 22:45:25 +0400 …