Հինգշաբթի , 6 Օգոստոսի 2026

«Հայաստան» խմբակցությունը կաջակցի Արամ Վարդևանյանի թեկնածությանը

«Հայաստան» խմբակցությունը կաջակցի Արամ Վարդևանյանի թեկնածությանը

Thu, 06 Aug 2026 12:34:48 +0400


ԱԺ «Հայաստան» խմբակցությունը պատրաստվում է աջակցել «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի թեկնածությանը՝ խորհրդարանի փոխնախագահի պաշտոնում։

Այս մասին հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը՝ նշելով, որ իրենց քաղաքական ուժը կողմ կքվեարկի Վարդևանյանի օգտին։

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ևս կաջակցի թեկնածությանը՝ Գրիգորյանը նշել է, որ դա իշխանության կողմից բարի կամքի դրսևորում չէ, այլ պարտավորություն։

Նրա խոսքով՝ գոյություն ունի նաև Սահմանադրական դատարանի որոշում, և իշխանական մեծամասնությունը չի կարող խուսափել ընդդիմությանը ԱԺ փոխնախագահի պաշտոնում ներկայացված լինելու հնարավորությունն ապահովելուց։

«Քաղաքական մեծամասնության պարտականությունն է ապահովել անհրաժեշտ ձայները, որպեսզի ընդդիմադիր ուժը ևս ունենա փոխխոսնակի կարգավիճակ»,- ասել է Աննա Գրիգորյանը։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ուսապարկերի նոր խմբաքանակ է ստացվել

Ուսապարկերի նոր խմբաքանակ է ստացվել Wed, 05 Aug 2026 19:15:12 +0400 ԱԺ ՔՊ խմբակցությունը, ի …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով