Երկուշաբթի , 2 Նոյեմբերի 2026

ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նոր սահմանափակումներ

ԱՄՆ քաղաքացիություն ստանալու նոր սահմանափակումներ

Fri, 07 Aug 2026 18:30:56 +0400


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որը միտված է սահմանափակելու այսպես կոչված «ծննդաբերական տուրիզմը»։ Այն ենթադրում է, որ կսահմանափակվի երկիր՝ ծննդաբերության համար մուտք գործելու հնարավորությունը, որպեսզի նորածինը ծննդյան իրավունքով՝ ավտոմատ կերպով ստանա ամերիկյան քաղաքացիություն։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։ Ամերիկյան վարչակազմում համոզված են, որ ներկայումս դա դարձել է յուրօրինակ բիզնես ոլորտ՝ ստանալ ամերիկյան քաղաքացիություն՝ ըստ ծննդյան իրավունքի։ Մինչդեռ նման բան չպետք է լինի։ Թրամփը, հիշեցնենք, որ պայքարում է ծննդյան իրավունքով ամերիկյան քաղաքացիություն ստանալու սկզբունքի դեմ, դա դիտարկելով միգրացիայի եւ անօրինական բիզնեսի համատեքստում, թեւ ԱՄՆ ներսում լուրջ դիմադրություն կա Թրամփի այս քաղաքական գծի դեմ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆ

Ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 13 ահազանգ․ ՆԳՆ Sun, 25 Oct 2026 16:43:21 +0400 Հոկտեմբերի …