Ուրբաթ , 18 Սեպտեմբերի 2026

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը

Ամուսինը խանդի հողի վրա դանակահարել է կնոջը

Fri, 07 Aug 2026 23:00:24 +0400


Հայաստանից Մոսկվա տեղափոխված 31-ամյա Երվանդի և 30-ամյա Անահիտի ընտանիքում ողբերգական դեպք է տեղի ունեցել. երկուսն էլ աշխատում էին ճանապարհաշինարարական ընկերությունում, սակայն երեխայի ծնվելուց հետո կինը գտնվում էր արձակուրդում։

Ինչպես հայտնում է RIA-ն՝ հարևանները պարբերաբար վեճեր ու գոռոցներ են լսել Պյատնիցկոյե մայրուղու նրանց բնակարանից, քանի որ ամուսինը կնոջը անհիմն կասկածում էր անհավատարմության մեջ։

Օգոստոսի 5-ի առավոտյան նույն փողոցում ապրող ծնողներին այցելելուց և տուն վերադառնալուց հետո խանդի հողի վրա նոր կատաղի վեճ է բռնկվել, ինչից հետո սենյակում թաքնված ու լացող կնոջ մոտ ամուսինը ներխուժել է դուռը կոտրելով և խոհանոցային դանակով առնվազն հինգ հարված հասցրել նրան։

30-ամյա Անահիտը ստացած ծանր վնասվածքներից տեղում մահացել է՝ առանց մայր թողնելով 2 տարեկան երեխային, իսկ դեպքի առթիվ ՌԴ քննչական կոմիտեի Մոսկվայի Տուշինոյի միջշրջանային քննչական վարչությունում քրեական գործ է հարուցվել ՌԴ ՔՕ 105-րդ հոդվածով, և իրականացվում են անհրաժեշտ քննչական ու դատաբժշկական փորձաքննություններ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում

Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ կայացվել է ձերբակալման որոշում Tue, 01 Sep 2026 12:26:04 +0400 ՀՀ քննչական …