Շաբաթ , 17 Հոկտեմբերի 2026

Մեսսիի ընտանիքում մեծ վիշտ է․ ինչ է եղել

Մեսսիի ընտանիքում մեծ վիշտ է․ ինչ է եղել

Sat, 08 Aug 2026 17:30:28 +0400


«Ինտեր Մայամիի» և Արգենտինայի հավաքականի աստղային հարձակվող Լիոնել Մեսսիի հայրը՝ Խորխե Մեսսին, 68 տարեկան հասակում հեռացել է կյանքից Ռոսարիո քաղաքի կլինիկաներից մեկում։ Այս մասին հայտնում է արգենտինական Infobae պարբերականը։

Նշվում է, որ տղամարդը տևական ժամանակ պայքարում էր ծանր հիվանդության դեմ, սակայն թե կոնկրետ ինչ հիվանդության մասին է խոսքը՝ չի հստակեցվում։ Հիշեցնենք, որ ԱԱ-2026-ի խմբային փուլի առաջին տուրի Ալժիրի հավաքականի դեմ խաղում (3-0) հեթ-տրիկով աչքի ընկած Մեսսին հանդիպման ավարտից հետո չէր կարողացել զսպել արցունքները»։

Ավելի ուշ տված հարցազրույցում նա խոստովանել էր, որ իր հուզմունքը կապված չէր սպորտային արդյունքի հետ, այլ պայմանավորված էր այն ծանր օրերով, որոնք ինքն ապրում էր։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեսսիի հուզիչ նամակը՝ հոր մահվան առթիվ

Մեսսիի հուզիչ նամակը՝ հոր մահվան առթիվ Wed, 12 Aug 2026 23:45:41 +0400 Արգենտինայի հավաքականի հարձակվող …