Կիրակի , 9 Օգոստոսի 2026

25 օրում «վաճառելու են» 16 ֆուտբոլիստի

25 օրում «վաճառելու են» 16 ֆուտբոլիստի

Sat, 08 Aug 2026 22:00:30 +0400


«Չելսի» անգլիական ֆուտբոլային ակումբը հայտարարել է, որ իրեն անհրաժեշտ է 16 ֆուտբոլիստի վաճառել 25 օրում, որպեսզի համապատասխանի ՖԻՖԱ-ի եւ Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստների միջազգային ընկերակցության հաստատած նոր կանոններին։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Համաձայն հրապարակման, թիմի գլխավոր մարզիչ Հաբի Ալոնսոյի տրամադրության տակ կա ներկայումս 41 ֆուտբոլիստ եւ դա զգալիորեն գերազանցում է Պրեմիեր Լիգայում գրանցման համար թույլատրված սահմանաչափը։ 26/27 սեզոնի համար ակումբները կարող են գրանցել ոչ ավել, քան 25 ֆուտբոլիստ հիմնական կազմերի համար։ Ցանկում չներառված ֆուտբոլիստները չեն կարող մասնակցել Լիգայի հանդիպումներին, նույնիսկ եթե գործող պայմանագրեր ունեն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Մեկ օրում ի վիճակի եմ այդ խնդիրը լուծել

Մեկ օրում ի վիճակի եմ այդ խնդիրը լուծել Fri, 05 Jun 2026 17:11:37 +0400 Ամփոփիչ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով