Երեքշաբթի , 1 Սեպտեմբերի 2026

Դատական պրոցեսներ են սկսվելու հայտնի հուղարկավորության հետ կապված

Դատական պրոցեսներ են սկսվելու հայտնի հուղարկավորության հետ կապված

Mon, 10 Aug 2026 14:15:19 +0400


Արգենտինայի հավաքականի և «Ինտեր Մայամիի» աստղ Լիոնել Մեսսին պատրաստվում է իրավական քայլերի դիմել մի շարք լրատվամիջոցների և լրագրողների դեմ՝ հոր հուղարկավորության արարողությունը, ըստ նրա կողմի, անօրինական կերպով լուսաբանելու համար։

Այս մասին սոցցանցերում հայտնել է լրագրող Ֆրան Կասարետտոն։ Նրա փոխանցմամբ՝ Մեսսին մտադիր է պաշտպանել իր անձնական կյանքի իրավունքը և դատարանում վիճարկել հուղարկավորության ընթացքում տեղի ունեցած լուսաբանումը։

Ֆուտբոլիստի հոր՝ Խորխե Մեսսիի հուղարկավորությունը տեղի է ունեցել օգոստոսի 9-ին՝ փակ դռների հետևում։ Ընտանիքը ցանկացել է արարողությունն անցկացնել առանց հանրային ուշադրության և լրատվամիջոցների ներկայության։

Խորխե Մեսսին մահացել է օգոստոսի 8-ին՝ 68 տարեկան հասակում՝ ծանր հիվանդությունից հետո։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով

1 մլն 697 հազար դրամ կհատկացվի Ռաիսա Մկրտչյանի հուղարկավորության ծախսերը փոխհատուցելու նպատակով Thu, 06 Aug …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով