Երեքշաբթի , 11 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են

«Հրապարակ». Երկրորդ ալիքն է սպասվում`ՔՊ-ում սարսափած են

Tue, 11 Aug 2026 08:10:52 +0400


Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ, պաշտոնական Մոսկվան մոտ մեկ ամիս ժամանակ է տվել Նիկոլ Փաշինյանին՝ կա՛մ կողմնորոշվեք ԵՄ-ԵԱՏՄ ընտրության մեջ, կա՛մ սկսում ենք ռեպրեսիաների երկրորդ՝ ավելի դաժան փուլը։ Թե ինչ նկատի ունեն, եւ ինչ է սպասվում` բացի տնտեսական սանկցիաներից եւ արտահանման սահմանափակումներից, մեր աղբյուրները լավատեղյակ չէին` միայն մի քանի կցկտուր օրինակ նշեցին, որոնց մասին սարսափով էին խոսում։

Առաջինը հայ խոպանչիների հարցն է, որը Պուտինը չորով դնելու է եւ դեպորտ է անելու իր երկրից: Մեր ՔՊ-ական աղբյուրը նկարագրում էր, թե ինչ կլինի, եթե 500 հազար մեր հայրենակիցները Ռուսաստանից վերադառնան Հայաստան ու անգործ մնան` կարելի է պատկերացնել թե՛ իրենց, թե՛ երկրի վիճակը։

Երկրորդ․ օդային տարածքը փակելն է: Այսինքն, Հայաստան կատարվող չվերթների դադարեցումը, ինչը կհանգեցնի զբոսաշրջության անկման, ավիատոմսերի խիստ թանկացման՝ չհաշված տեխնիկական խնդիրները: Ապա կարող են անցնել գազին եւ մյուս հարցերին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ

Հայտնաբերվել է Երկրորդ աշխարհամարտի ժամանակների ավիառումբ Sat, 11 Jul 2026 20:30:17 +0400 Գերմանիայի Քյոլն քաղաքում …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով