Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

«Հրապարակ»․ Ստորաբաժանման վայրը փոխել են, զինվորներին տարել մարզ

Wed, 12 Aug 2026 08:00:25 +0400


Մենք տեղեկացանք, որ Արտաշատ քաղաքում տեղակայված զորամասերից մեկի ստորաբաժանումը պաշտպանության նախարարության որոշմամբ տեղափոխվել է Սյունիքի մարզ, եւ տվյալ ստորաբաժանման զինվորներին եւս Արտաշատից տեղափոխել են Սյունիք` զինվորական ծառայությունը շարունակելու:

Մեզ էր դիմել զինվորներից մեկի ծնողը եւ պնդում էր, որ իր երեխային Արտաշատից տեղափոխել են Սյունիքի մարզ` սահմանամերձ զորամասերից մեկը, եւ որեւէ բացատրություն չեն տվել: Ծնողը վրոդովված ասաց, որ որդին նոր էր մեկնել զինվորական ծառայության, եւ, ըստ պահանջված կարգի, վիճակահանությամբ ծառայությունն ընկել է Արտաշատի զորամաս: Այժմ առանց որեւէ բացատրության զինվորին տարել են Սյունիքի մարզ եւ այդպես են վարվել ստորաբաժանման բոլոր զինվորների հետ:

Մեր զրուցակիցը խնդրեց անանուն մնալ, քանի որ բանակում գողական բարքերով են առաջնորդվում եւ իր որդուն կարող են վնասել: Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ պաշտպանության նախարարության խոսնակից՝ հասկանալու, թե, նախ, ինչու է Արտաշատի զորամասի ստորաբաժանումը տեղափոխվել Սյունիքի մարզ: Ի վերջո, Արտաշատում ծառայող զինվորները, ըստ համապատասխան կարգի, վիճակահանությամբ հենց այնտեղ են անցել զինվորական ծառայության:

ՊՆ-ից մեզ հետ զրույցում հաստատեցին տեղեկությունը, որ Արտաշատի զորամասերից մեկի ստորաբաժանումը տեղափոխվել է այլ վայր, սակայն թե որտեղ, խոսնակն ասաց, որ այդ մասին որեւէ տեղեկություն փոխանցել չի կարող: Նա միայն նշեց, որ ստորաբաժանումը տեղափոխվել է նորակառույց զորամաս, որը համապատասխանում է եվրոպական չափանիշներին:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի

«Հրապարակ»․ Սկանդալ. անգործ մնացած պաշտոնյան՝ ընդդեմ ՔԿԾ պետի Tue, 11 Aug 2026 08:05:09 +0400 2025 …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով