Ուրբաթ , 25 Սեպտեմբերի 2026

Այլեւս ինսայդերական տեղեկություններ չի հրապարակի

Այլեւս ինսայդերական տեղեկություններ չի հրապարակի

Wed, 12 Aug 2026 21:30:33 +0400


Ֆուտբոլային ոլորտի հայտնի լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն որոշել է այլեւս չհրապարակել ինսայդերական տեղեկություններ տրանսֆերային շուկայի հետ կապված։ Այս մասին նա գրել է սոցկայքի իր էջում։ Ռոմանոն ասել է, որ փոխելու է այդ ոլորտի հետ իր աշխատանքի ֆորմատը՝ այս տարվա ամառային տրանսֆերային պատուհանի ավարտից հետո։ Թե ինչպես է շարունակելու աշխատել, լրագրողը չի մանրամասնել։ Խոստացել է, որ հավելյալ կտեղեկացնի իր ընթերցողներին։

Հիշեցնենք, որ Ֆաբրիցիո Ռոմանոն հանդիսանում է ֆուտբոլային տրանսֆերների մասով աշխարհում ամենից հայտնի փորձագետներից մեկը։ Նրա լսարանը սոցկայքերում կազմում է մի քանի միլիոն մարդ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից

«Հրապարակ». Գողական Ուջանիկն ազատվել է կալանքից Sat, 19 Sep 2026 08:30:44 +0400 Սպանության մեջ մեղադրվող …