Հինգշաբթի , 13 Օգոստոսի 2026

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող է նոր փորձառու կադրեր բերել

«Հրապարակ». Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող է նոր փորձառու կադրեր բերել

Thu, 13 Aug 2026 11:15:26 +0400


«Հրապարակի» զրուցակիցը Կադաստրի կոմիտեի նախկին ղեկավար, ճարտարապետ Սարհատ Պետրոսյանն է:

– Նիկոլ Փաշինյանն օրեր առաջ մի քանի նոր նշանակում է արել, մասնավորապես՝ մի քանի փոխնախարար է նշանակել՝ դրսում կրթություն ստացած: Դրանից առաջ Փաշինյանը կոչ էր արել, որ արտերկրում կրթություն ստացած մասնագետները գան եւ աշխատեն ՀՀ կառավարությունում, ապա հայտարարեց, որ հազարից ավելի դիմում են ստացել, որից 400-ից ավելին անցել է երկրորդ փուլմ եւ հիմա այդ կադրային բանկից նշանակումներ է անում բարձր պաշտոններում: Օրինակ, առողջապահության նորանշանակ փոխնախարար Շահանե Մնացականյանը, ԲՏԱ փոխնախարար Տաթեւ Ասլանյանը, որը սովորել է Նիդերլանդներում, եւ այլն: Իհարկե, սա լավ է, բայց արդյո՞ք երկրի կառավարումը մեկ-երկու փոխնախարարի աշխատանքով կբարելավվի, եթե վարչապետը Նիկոլ Փաշինյանն է, իսկ առողջապահության նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը: Նորանշանակ կադրերը կարո՞ղ են ազդեցություն ունենալ, նպաստել պետության զարգացմանը:

– Դժվար է միանշանակ ասելը, բայց եթե հաշվի առնենք, որ գործ ունենք կառավարման կոռումպացված համակարգի հետ, ապա պետք է ֆիքսել, որ այս քայլերն ավելի շատ պոպուլիստական են: Ուզում են ցույց տալ, որ իրենք բաց են, նոր կադրերի են ներգրավում եւ այլն: Նոր նշանակումներ են արել քաղաքաշինության ոլորտում, առողջապահության ոլորտում, ինչպես ԲՏԱ նախարարությունում: Իրականում, պետական կառավարման համակարգում կա լրջագույն խնդիր. կադրերն անփորձ են, այն աստիճան անփորձ, որ այսքան տարի կառավարելուց հետո դեռ նկատվում է կառավարման ներուժի պակաս: Կոնկրետ այն ոլորտներում, որոնց ես եմ տիրապետում, իրավիճակը վատ է` ճարտարապետություն, քաղաքաշինություն եւ այլն: Ես կարծում եմ, որ այս նոր կադրերը որակ չեն փոխելու, որովհետեւ, ինչպես Դուք արդեն նշեցիք, վարչապետը, փոխվարչապետը, նախարարները նույն անձինք են: Հաջորդ կարեւոր խնդիրը, որի մասին պետք է խոսենք, այն է, որ Հայաստանի պետական համակարգում առկա խնդիրները կապ չունեն միջազգային փորձի պակասի հետ, այս խնդիրները կապված են պոպուլիզմի, դիլետանտիզմի եւ կոռուպցիայի հետ: Մեկ-երկու փոխնախարար փոխելով համակարգի տրամաբանությունը չես փոխի, այս փոփոխություններն արդյունք չեն տալու, արդյունքում փչացնելու ես մի քանի շատ լավ կադր եւս, որոնց օգտագործում ես քո կարճաժամկետ խնդիրների լուծման համար: Լավ է, որ նոր կադրերն ունեն միջազգային փորձ, սակայն նրանց փորձը Հայաստանի պետական համակարգի հետ կապ չունի: Նրանք չգիտեն, թե Հայաստանում ինչպես են ոլորտային քաղաքականություն իրականացնում եւ այլն: Նման կադրերը լավագույն դեպքում մեկ-երկու պանելային քննարկում կարող են իրականացնել, ինչը հիմա շատ մոդայիկ է, կարող են շատ խելոք մտքեր հայտնել այդ քննարկումների ժամանակ, կարող են հրաշալի անգլերեն խոսել, այլ լեզուների եւս կարող են տիրապետել, բայց դրանից կառավարման համակարգում ոչինչ չի փոխվելու: Նիկոլ Փաշինյանը մի օր քնից արթնանում է եւ որոշում ակադեմիական քաղաք կառուցել, առանց որեւէ պատշաճ քննարկման, ուստի պարզ է, որ կառավարման արդյունավետության մասին ավելորդ է խոսելը: Նույնը կարող ենք ասել առողջապահության ոլորտի մասին, քաղաքաշինության մասին եւ այլն: Ես լավատես չեմ, ափսոսում եմ այս երիտասարդների համար, ովքեր դարձան պրոցեսի մաս: Մենք՝ բոլորս, շատ լավ հիշում ենք Անի անունով էկոնոմիկայի փոխնախարարին, որին անգամ ուզում էին բանտարկել, սակայն նա Հայաստանից գնաց: Այս նոր կադրերն էլ արժանանալու են նույն ճակատագրին: Բնականաբար, նոր կադրերն ինչ-որ բան շահում են, իրենց կենսագրության մեջ գրվելու է, որ աշխատել են փոխնախարար, կան մարդիկ, ովքեր խիստ կարեւորում են այդ հանգամանքը, մենք այս ութ տարիներին տեսանք բազմաթիվ նման կադրերի, ովքեր սարսափելի վատ կառավարեցին ու հեռացան, սակայն իրենց պաշտոնները կապիտալիզացրել են: Ստացվում է, որ շահը երկուստեք է, այնպես չէ, որ այս պաշտոններին նշանակվելով մի մեծ զոհողության են գնացել, իսկ իշխանությունն էլ ուզում է ցույց տալ, որ ընտրություններից հետո վերափոխվել է, նոր կադրեր է նշանակում, որ չեն առաջնորդվում նեղ շրջանակների շահերով, կարճ ասած` պոպուլիստական հերթական քայլն են անում: Նիկոլ Փաշինյանն ուզում է ցույց տալ, որ նախկին փորձառու կադրերն իրեն պետք չեն, ինքը կարող է նոր փորձառու կադրեր բերել, սակայն վստահաբար կարող եմ ասել, որ այդ կադրերը մինուսով են դուրս գալու իրավիճակից՝ ձախողելով աշխատանքը:

– Երբ Դուք 2018-2019 թվականներին աշխատանքի անցանք կառավարությունում, Ձեզ հետ բազմաթիվ այլ կադրեր եւս անցան աշխատանքի նոր կառավարությունում` տարբեր բարձր պաշտոնների նշանակվելով: Նորից հայտարարեցին, որ նոր կադրեր ենք փնտրում, կադրային բանկ ստեղծվեց եւ այլն: Տեղյա՞կ եք, այդ կադրերից քանի՞սն են հիմա շարունակում իրենց աշխատանքը:

– 2020 թվականից հետո պաշտոնում մնալը կամ պաշտոն զբաղեցնելը եւ դրանից առաջ պաշտոն զբաղեցնելը կամ ստանալը, իրականում շատ տարբեր են: 2020 թվականից հետո ցանկացած պաշտոնատար անձ կիսում է պատասխանատվությունը, օրինակ` Արցախի կորստի համար: Եթե 2020 թվականից հետո անձը շարունակում է պետական համակարգում պաշտոն զբաղեցնել, ապա դա նշանակում է, որ այդ մարդն ունի լուրջ խնդիրներ բարոյականության հետ: Ունիկալ դեպքեր կային, երբ շատ պատահական ինչ-որ մարդիկ պաշտոններ ստացան` այն ժամանակ, կար ժամանակ, երբ ով անցնում էր կառավարության շենքի կողքով, պաշտոն էր ստանում, նրանցից որոշները, ոլորտի մասնագետ չլինելով հանդերձ, կարողացան կապիտալիզացնել իրենց փոխնախարար լինելը եւ հիմա կարողանում են իրենց դրսեւորել: Կապիտուլյացիա ստորագրած վարչապետի թիմին միանալն այս փուլում գուցե խոսում է այն մասին, որ ոմանք մոլորության մեջ են:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Վոլոդիմիր Զելենսկիի հետ Wed, 12 Aug 2026 19:13:17 +0400 Վարչապետ …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով