Ուրբաթ , 16 Հոկտեմբերի 2026

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է

Պուտինի «պատմական» այցը՝ Կուրիլյան կղզիներ․ Ճապոնիայում վրդովմունք է

Thu, 13 Aug 2026 11:30:32 +0400


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սախալինի մարզ աշխատանքային ուղևորության ընթացքում առաջին անգամ այցելել է Կուրիլյան Իտուրուպ կղզի, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Պուտինին դիմավորել է մարզի նահանգապետ Վալերի Լիմարենկոն։ Այցի առաջին կանգառը Յասնիի ձկնամշակման գործարանն էր։

Լիմարենկոյի հետ հանդիպման ժամանակ Պուտինը հայտարարել է, որ ռուսները տիրապետում են «հաղթողների գենետիկ կոդին»։

Նահանգապետը Ռուսաստանի ղեկավարին ներկայացրել է Ուկրաինայի պատերազմում կռվածներին և նրանց ընտանիքներին աջակցելու միջոցառումների մասին։ Նա հավելել է, որ 2000 ռուս զինծառայողներ անցել են վերականգնողական բուժում, և շատերը վերադարձել են ռազմաճակատ։

«Ահա թե ինչպիսին է մեր ժողովուրդը։ Հաղթողների գենետիկ կոդը», – մեկնաբանել է Ռուսաստանի նախագահը։

Ի դեպ, Տոկիոն խիստ բողոք է հայտնել Մոսկվային Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի կապակցությամբ։ Այս մասին ասվում է Ճապոնիայի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։

«Այսօր մենք ստացանք Ռուսաստանի նախագահ Պուտինի՝ Իտուրուպ կղզի կատարած այցի մասին լուրը։ (…) Ճապոնիան իր խիստ բողոքն է հայտնում այս այցի կապակցությամբ», – ասվում է նախարարության կայքում հրապարակված հայտարարության մեջ։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Կատաստրոֆիկ անհեթեթություն». երկրպագուները խիստ քննադատել են նոր «Նարնիա» ֆիլմի թրեյլերը

«Կատաստրոֆիկ անհեթեթություն». երկրպագուները խիստ քննադատել են նոր «Նարնիա» ֆիլմի թրեյլերը Thu, 15 Oct 2026 22:15:20 …