Ուրբաթ , 4 Սեպտեմբերի 2026

ՌՈ պետը հեռանում է

ՌՈ պետը հեռանում է

Thu, 13 Aug 2026 14:40:53 +0400


Տեղեկացանք, որ աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել Ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը: Նա ծնունդով Շիրակի մարզից է, մասնակցել է արցախյան առաջին պատերազմին, 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ եղել է Լեւոն Տեր-Պետրոսյանի Գյումրիի շտաբի պատասխանատուն:

Այս պաշտոնն է զբաղեցնում 2020 թվականից: Այս 6 տարիներին մի քանի անգամ լուրեր տարածվեցին, որ նա հեռանում է, սակայն մնաց: Նա ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նախկին նախագահ Անդրանիկ Քոչարյանի ընկերն է:

Ըստ ամենայնի, այս պաշտոնաթողության հիմքում բանակում վերջերս հաճախացած մահերն են: Ռազմական ոստիկանության պետին հավանաբար մեղադրում են թույլ հսկողության կամ նման միջադեպերը կանխելու ուղղությամբ աշխատանքներ չկատարելու համար:

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Բացատրել է՝ ինչու է հեռանում պաշտոնից

Բացատրել է՝ ինչու է հեռանում պաշտոնից Thu, 23 Apr 2026 19:00:26 +0400 Թիմ Կուկը բացատրել …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով