Հինգշաբթի , 3 Սեպտեմբերի 2026

Իրականության հետ կապ չունեցող հայտարարություն

Իրականության հետ կապ չունեցող հայտարարություն

Thu, 13 Aug 2026 14:55:48 +0400


ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանը քննադատել է իշխանություններին՝ անդրադառնալով դեպի Ռուսաստան հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրներին։

ԱԺ-ում արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու, ՔՊ խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանին հարց ուղղելուց հետո Ղահրամանյանը նշել է, որ իշխանության ներկայացուցչի խոսքերից տպավորություն է ստեղծվում, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի հետ հարցը քննարկելու փորձերը ցանկալի արդյունք չեն տվել։

Ընդդիմադիր պատգամավորը հիշեցրել է, որ դեռևս հուլիսի 2-ին կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, թե հայկական ապրանքների՝ Ռուսաստան արտահանման հետ կապված խնդիրը քաղաքական մակարդակում արդեն կարգավորված է։

Ղահրամանյանի գնահատմամբ՝ հետագա զարգացումները հակասում են այդ հայտարարությանը։ Նա պնդել է, որ իշխանության կողմից այս հարցում ևս հանրությանը ներկայացվել է իրականությանը չհամապատասխանող տեղեկություն։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

«Հրապարակ»․ Փաշինյանն ամեն կերպ փորձելու է պահել ընդգծված սեւ ու սպիտակի միջավայրը

«Հրապարակ»․ Փաշինյանն ամեն կերպ փորձելու է պահել ընդգծված սեւ ու սպիտակի միջավայրը Wed, 02 Sep …

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով