Հրաձգություն դպրոցում․ կա տուժած
Sat, 15 Aug 2026 00:00:31 +0400

Մեկ դեռահաս տուժել է ԱՄՆ Ջորջիա նահանգում գտնվող դպրոցներից մեկում։ Այս մասին հայտնում է CBS News-ը։ Համաձայն հաղորդման, դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 12-ին։ Շրջանի ոստիկանապետ Մեթ Մոլթոնը հայտարարել է, որ իրավապահները կարծում են, որ երկու 9-րդ դասարանի աշակերտներ վիճել են, որից հետո սկսվել է ծեծկռտուք։ Այդ ընթացքում դեռահասներից մեկը հանել է ատրճանակն ու կրակ բացել։ Մեկ աշակերտ տուժել է եւ տեղափոխվել հիվանդանոց։ Կրակոցների հեղինակը 14 տարեկան դեռահաս է, նույն դպրոցի աշակերտ։ Դեպքից հետո նա դիմել է փախուստի։ Իրավապահները նրան ձերբակալել են հարեւան շրջանում։ Դեռ պարզ չէ, թե դեռահասը ինչպես է կարողացել ձեռք գցել ատրճանակ։ Դպրոցը ժամանակավորապես փակվել է՝ կատարվածից հետո։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր