Մասկը բավարարել է Լեհաստանի խնդրանքը
Fri, 14 Aug 2026 23:45:52 +0400

Ամերիկացի հայտնի գործարար եւ միլիարդատեր Իլոն Մասկին պատկանող SpaceX ընկերությունը օգնել է Լեհաստանին վերադառնալ ռոմինգի եվրոպական գոտի։ Դա արվել է պաշտոնական Վարշավայի խնդրանքին ընդառաջ։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի Թվայնացման նախարար Քշիշթոֆ Գավկովսկին։ Վերջինս գրել է սովկայքի իր էջին, որ SpaceX-ը պատասխանել է իր խնդրանքին եւ հայտնել, որ լեհ հաճախորդներին չի վերաբերվելու ավելի վատ, քան եվրոպացի մյուս հաճախորդներին։
Նախարարը արձանագրել է, որ ստացված գրությունը միանշանակորեն ասում է, որ Լեհաստանը ներառվելու է ներ-եվրոպական Starlink Roam ծածկույթի գոտի մեջ։ Այլ նոր սահմանափակումներ լեհ հաճախորդների հանդեպ այլեւս չեն կիրառվելու։ SpaceX-ը հիշեցնենք, որ հեռացրել էր Լեհաստանին Starlink-ի ռեգիոնալ հարթակից, որը ներառում է երեսուն երկիր։ Ամերիկյան ընկերությունը չէր բացատրել իր կողմից կայացված որոշման հետեւանքը։ Ի պատասխան դրա՝ Լեհաստանի ԱԳ նախարարությունը սպառնացել էր Մասկին, որ կդադարեցնեն Ուկրաինայի համար Starlink-ի տերմինալների դիմաց վճարումները, եթե Լեհաստանին համաեվրոպական կապի հարթակ չվերադարձվի։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր