Երեքշաբթի , 20 Հոկտեմբերի 2026

Ռուսաստանից ցորենի հերթական խմբաքանակը կժամանի Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ

Ռուսաստանից ցորենի հերթական խմբաքանակը կժամանի Հայաստան՝ Ադրբեջանի տարանցմամբ

Sat, 15 Aug 2026 11:30:00 +0400


Ադրբեջանական մամուլում տեղ գտած հրապարակումների համաձայն, Ռուսաստանից ցորենի հերթական խմբաքանակն է ուղարկվել Հայաստան՝ Ադրբեջանի տարածքի տարանցմամբ։ Շարժակազմը բաղկացած է 8 վագոնից։ Ծավալը կազմում է 560 տոննա։

Համաձայն պաշտոնական վիճակագրության, որը ներկայացվել է ադրբեջանական կողմի կողմից՝ առ այսօր Ադրբեջանի տարանցմամբ՝ Ռուսաստանից Հայաստան է ուղարկվել մոտ 42 հազար տոննա ցորեն, 9 հազար տոննա պարարտանյութ, 1136 տոննա պրոպան, 133 տոննա ալյումին, 1114 տոննա ածուխ եւ 67 հազար տոննա փայտանյութ։ Ադրբեջանից Հայաստան մատակարարվել է մոտ 15 հազար տոննա դիզելային վառելիք եւ մոտ 5 հազար տոննա АИ-92 եւ АИ-95 տեսակների բենզին։

© 2026 Secure News Portal

Source: Hraparak

Մասին Hraparak.am

Hraparak.am

Կարդացեք նաև

Ադրբեջանը նոր փոխվարչապետ ունի․ ո՞վ է

Ադրբեջանը նոր փոխվարչապետ ունի․ ո՞վ է Mon, 19 Oct 2026 14:00:11 +0400 Ադրբեջանի նախագահ Իլհամ …