Առաջարկել է նախագահի թեկնածու առաջադրել Քամալա Հարիսին
Sat, 15 Aug 2026 18:30:24 +0400

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր քաղաքական հակառակորդներին առաջարկել է առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել Քամալա Հարիսի թեկնածությունը, ով պարտվել էր 24 թվականի ընտրություններում։
Նասոյի շրջանի ոստիկանական ակադեմիայում ունեցած ելույթի ընթացքում Թրամփն ասել է, որ Հարիսը նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմում զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը եւ պատասխանատու է եղել նաեւ սահմանային վերահսկողության հետ կապված հարցերի համար։ Սակայն ոչ մի անգամ սահմանային անցակետեր չի այցելել։ Ոչ մի անգամ Մաքսային եւ սահմանային հսկողության ծառայություն չի զանգահարել։ Թրամփը թերեւս հեգնելով ասել է, որ Հարիսը հիանալի թեկնածու կարող է լինել եւ դեմոկրատները հարկ է, որ նրա թեկնածությունը դիտարկեն առաջիկա նախագահական ընտրություններում։
Source: Hraparak
Լրահոս – Lrahos Լուրերի անսպառ աղբյուր